Եթե Նիկոլի մոտ նախագահ աշխատող Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանի մեկ հարյուրերորդի չափ «տղամարդ» լիներ, կես պճեղ արժանապատվություն ունենար ու գոնե մի քիչ` դեպքից դեպք, մտածեր էս երկրի վաղվա օրվա մասին, պողոսների սրտի «թավշապետը» ղալաթ կաներ`Ամանորից հաշված օրեր առաջ իր սրտի քննիչներին չէր ուղարկի տեղում «հարցաքննելու» եւ մեղադրանք առաջադրելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին` հերթական անգամ թքելով անձեռնմխելիության ինստիտուտի վրա։
«Կոկորդիլոսագետ Գարիկի» տնամերձը դարձած Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչները լկտի ոտնձգություն չէին գործի սեփականության ինստիտուտի վրա` ներխուժելով ձկնաբուծարան, ծեծի ենթարկելով աշխատակիցներին եւ ասելով՝ մե՛նք ենք, մեր գյուղը, մեր ձկնաբուծարանը, մեր ձուկը`ինչ ուզենք, կանենք, 60 հոգով չէին հարձակվի «դեպքի վայրում» հայտնված լրագրողի եւ օպերատորի վրա, չէին ջարդի տեսախցիկը։
Վարչապետ կոչեցյալն այնքան չէր հաբռգի, որ կույր ու խուլ ձեւանալով՝ այդքանից հետո ռեւերանսներ աներ մի գիշերում բարեխիղճ հարկատու դարձած նախկին «օլիգարխներին», թե` «Հայաստանում գործարարի կերպարի բնորոշիչները հենց սրանք են` արդար, օրինական, քրտնաջան աշխատանքով ձևավորված վաստակը՝ հենված կոնկրետ մեկ նպատակադրման վրա՝ հարստանալ և հարստացնել հայրենիքը, ժողովրդին, պետությունը»:
Կառավարության նիստն էլ (ի կատարումն «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը իմ ընտանիքն է» փուչ կարգախոսի), չէր վերածի անվճար լիկբեզի, սովորեցնելով բոլորին` ինչպես ապրել. ինչպե՞ս դիմավորել Ամանորը, որտե՞ղ, ո՞ւմ հետ, ո՞ր ժամին։ Սեղանին խոզի բուդ դնե՞լ, թե՞ չդնել, ինչպե՞ս վարվել եւ ինչպես չվարվել հյուրերի հետ, բլինչիկ թխե՞լ, թե՞ չթխել, թխելու դեպքում`քանի օրվա «թադարեք» տեսնել, տոլմա սարքե՞լ, թե՞ չէ…
Բայց պատմությունը «եթե»-ներ չի սիրում։ Ունենք այն, ինչ ունենք` Արմեն Սարգսյանն այն է, ինչ կա ու կլինի` քանի Պողոսըն չի արթնացել հեղափոխական թմբիրից, ձեռքը չի խփել սեղանին եւ պետության «մեխի գլխին» իր սրտի «վարչապետի» հետ միասին գրողի ծոցը չի ուղարկել...
Եթե պետության գլուխը մեխի գլուխ չլիներ

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից