Կարծիք

27.12.2019 15:24


Հիմա՝ вопрос на миллион! Ո՞րն է այս տեքստերի տարբերությունը

Հիմա՝ вопрос на миллион!  Ո՞րն է այս տեքստերի տարբերությունը

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների (2005) 97-րդ հոդվածը սահմանում է. «Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ ՍԴ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ:»:
Սա նշանակում է ցանկացած
մեղադրանքի կապակցությամբ։

ՀՀ Սահմանադրության(2015) 164-րդ հոդվածը սահմանում է.«ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ:»:

Սա նշանակում է այնպիսի մեղադրանքի կապակցությամբ, որը իր՝ որպես ՍԴ դատավորի լիազորությունների հետ է կապված։

Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է նշանակվել նախորդ Սահմանադրությամբ։

Հիմա, ինչպես ասում են, вопрос на миллион!

Ո՞րն է այս տեքստերի տարբերությունը։ Առհասարակ ինչով են իրարից տարբերվում ՍԴ դատավորների գործառութային (2015 թվականի տեքստ) եւ բացարձակ (2005 թվականի տեքստ) անձեռնմխելիությունները:

Կա՞ իրավաբան, որ չի տեսնում տարբերությունը։ Պարզվում է կա։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ երկրի արդարադատության նախարարը։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը