Եթե մենք կամ որևէ ընդդիմադիր լրատվամիջոց հարցազրույց է անցկացնում ոչ իշխանական գործչի հետ (իսկ մենք սովորաբար հենց ոչ իշխանական գործչի հետ ենք հարցազրույց անցկացնում, որովհետև հենց զանգում ենք իշխանության ներկայացուցչին, պարզվում է, որ դիրքն անհարմար է, տեղն անհարմար է, խիստ զբաղված է, քաղաքում չէ և այլն), և ուրեմն, հենց հարցազրույց ենք անցկացնում, ֆեյքային հսկայական ֆաբրիկան հարձակվում է ու սկսում իրենց, իրենց հարազատների, ծնողների պատկերը նկարել գրառումներում։ Իհակե, մենք ու շատերն արդեն հիմնավոր կասկածներ ունեն, թե որտեղ են գոյատևում այդ ֆեյքերը, ինչ գումարներով և ինչպես են կառավարվում։ Բայց երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ուշագրավ բան պարզվեց։
Արմեն Թավադյանին՝ 5-րդ ալիքի սեփականատիրոջը կալանք տալուց հետո, 18։00-ի սահմաններում ուղիղ եթերում հարցազրույց արեցինք փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ, իսկ ավելի ուշ, գրեթե միաժամանակ երկու հարցազրույց տրվեց՝ ՀՀ երկրորդ նախագահ Վիկտոր Սողոմոնյանի հարցազրույցը՝ 5-րդ ալիքին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի հարցազրույցը 168․am-ին, որոնք մենք նույնպես տեղադրել ենք մեր կայքում։ Ու ի՞նչ նկատեցինք․ զարմանալիորեն, ֆեյքային աշխուժություն չկար, չկային քննադատություններ, հայհոյանքներ և այլն։
Ավելի ուշ պարզվեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կորպորատիվ քեֆ է անում։
Ֆեյքե՞րն էլ էին քեֆ անում

Սովպաձենիե՞, նե դումայու․․․
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից