Քաղաքական

27.12.2019 14:05

ՀՀ ՍԴ նախագահը ենթարկվում է քաղաքական հետապնդման. «Երկիր ծիրանի»

ՀՀ ՍԴ նախագահը ենթարկվում է քաղաքական հետապնդման. «Երկիր ծիրանի»

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք ներկայացնելը աննախադեպ երեւույթ է։ Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ ՍԴ նախագահը ենթարկվում է հետապնդումների այն պատճառով, որ դեմ է հանդես եկել իշխանությունների ցանկությանը եւ հրաժարվել կատարել նրանց քմահաճույքը, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի գործով։ «Եթե գործող իշխանություններն այդպես են պատկերացնում Սահմանադրական դատարանի աշխատանքը, ապա ստացվում է, որ իշխանությունը մեր երկրում հերթական անգամ բռնազավթվել է, եւ ոչ մի փոփոխություն այդ առումով տեղի չի ունեցել»,- ընդգծել է Փոստանջյանը։

Այս գործողությունները, Փոստանջյանի կարծիքով, անօրինական են եւ արժանի են դատապարտման։ «Համակարգը պետք է փոխվի, եւ դա փաստ է։ Ակնհայտ է, որ դատարանները բնակչության աջակցությունը չեն ունեցել, եւ որ նրանց գործունեությունը եղել եւ մնում է կասկածի տակ։ Դատական համակարգում անհրաժեշտ են բարեփոխումներ, բայց նման մեթոդներն անընդունելի են, եւ ամեն ինչ պետք է իրականացվի օրենքի շրջանակում»,- համոզված է ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։