Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքը ստորագրելով՝ ճողոպրեց պատասխանատվությունից, բայց հետագայում հավասար պատասխանատվություն է կիսելու դրա քաղաքական հետևանքների համար. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Այս ամենի նպատակն է ստեղծել մեկ մարդու քաղաքական համակարգ և մեկ մարդու կառավարման համակարգ: Նման կարծիք հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը` անդրադառնալով Հրայր Թովմասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին:
«Այն ուժերը, որոնք դեմ են քվեարկել այն օրենքին` համաձայն որի պետականորեն պետք է կաշառել Սահմանադրական դատարանի անդամներին, խոսքս «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների մասին է, նրանք, Սահմանադրության համաձայն, կարող են դիմել Սահմանադրական դատարան` այդ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հարցով»,-ասաց նա և հավելեց, որ բոլոր դեմ քվեարկողները պետք է տեր կանգնեն իրենց քվեարկությանը:
Ըստ Անդրանիկ Թևանյանի` երեկ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքը, ճողոպրեց պատասխանատվությունից և հետագայում հավասար պատասխանատվություն է կիսելու քաղաքական մեծամասնության հետ, այդ թվում՝ քաղաքական հետևանքների համար:
«Ես կարծում եմ ՍԴ-ի վրա հարձակումը մեկ մարդու Սահմանադրական դատարան ստեղծելու փորձ է»,-ասաց նա:
Նշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:

Աղբյուրը՝ Tert.am