Կարծիք

26.12.2019 21:03


Ինձ կտանեն բանտ, դպրոցներում ձեր աղջիկներին կսովորեցնեն համեստ չլինել, իսկ տղաների մեջ կխրախուսեն ղզիկ լացուկոծը

Ինձ կտանեն բանտ, դպրոցներում ձեր աղջիկներին կսովորեցնեն համեստ չլինել, իսկ տղաների մեջ կխրախուսեն ղզիկ լացուկոծը

Շուրջ մեկուկես տարի է անցել այն օրից, երբ մեր երկրում իշխանության ղեկը վերցրեց Նիկոլ Փաշինյանը: Ցավում եմ, բայց այդ ընթացքում պարոն Փաշինյանը իր մեջ այդպես էլ ուժ չգտավ հաղթահարելու իր ներքին ատելությունը և դառնալու ՀՀ բոլոր քաղաքացիների իշխանությունը: Ցավում եմ, որովհետև այդ եղանակով ոչ միայն մսխվեց պատմական հնարավորությունը, այլ միայն հպարտների, այսինքն՝ միայն իր կարծիքի հետ անվերապահ համաձայն մարդկանց իշխանություն մնալու ճանապարհին Փաշինյանը խորացրեց սատանայի (Սորոսի գործակալական ցանցի) հետ իր դաշինքը:

Արտասահմանյան գործակալները իրենց տերերից ստացած օրակարգը փաթաթել են իշխող ուժի, այսինքն՝ մեր պետության վզին, դրա դիմաց Փաշինյանին խոստացել են միջազգային աջակցություն և գրպանային ու վարկաբեկված «իրավապաշտպանների» աջակցություն:

Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործակալական վակխանալիայի հիմնական նպատակը հլու հնազանդ և ստրկամիտ դատավորներ ունենալն է: Առջևում Ստամբուլյան Կոնվենցիայի վավերացումն է և այդ չարաբաստիկ կոնվենցիան ստի ու կեղծիքի մեջ շաղախվելուց հետո մինչև ԱԺ օրակարգ մտնելը պետք է անցնի Սահմանադրական դատարանով: Այս կազմով ՍԴ-ն դժվար վավերացներ այն կոնվենցիան, այն այնքան խնդրահարույց է, որ դրա դեմ նույնիսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին խոսեց...

Մոտ ժամանակներում, կարծում եմ, կկալանավորեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ նրան առաջադրելով հերթական անհեթեթ մեղադրանքը: Ի դեպ, ճակատագրի հեգնանքով ՍԴ նախագահին կալանքի կտանի Սասուն Խաչատրյանի հիմնարկը՝ ՀՔԾ-ն: Սասուն Խաչատրյանը այդ կալանքով ՍԴ նախագահ կդարձնի իր հանձնարարությունները հլու հնազանդ կատարող Վահե Գրիգորյանին:

Այս կռիվը անձերի կռիվ չի: Այս կռիվը իր կարևորությամբ Ավարայր է, որովհետև կրկին օտար զավթիչները ցանկանում են ջնջել մեր պատմական հիշողությունը և եթե նրանք հաղթեն, ապա Եռաբլուրում բոլոր պառկածները հերոս նահատակներից կդառնան եղբայրական Ադրբեջանի ժողովրդի դեմ ագրեսիա հրահրողներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կհավասարեցվի նորելուկ շարքային որևէ աղանդի, մարդասպան ահաբեկիչներին բանտերից կազատեն, ինձ կտանեն բանտ, դպրոցներում ձեր աղջիկներին կսովորեցնեն համեստ չլինել, իսկ տղաների մեջ կխրախուսեն ղզիկ լացուկոծը...

Բայց մի վախեցեք, այս ամենը կլինի քայլ առ քայլ... Դուք ոչինչ չեք զգա, մինչև մի օր կարթնանաք ու կզգաք, որ խոր և համապարփակ ինչ-որ բանի մեջ եք:
Հուսով եմ՝ այդ օրը ես ազատության մեջ չեմ լինի:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը