Ոնց տեսնում եք` էս անմեղսունակ իշխանության նպատակը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ձերբակալելն է
Տեղեկություններ կան, որ վաղը ՀՔԾ է հրավիրվել Հրայր Թովմասյանը, եւ մինչեւ օրվա վերջ որպես մեղադրյալ ձերբակալվելու է։ Ոնց տեսնում եք` էս անմեղսունակ իշխանության նպատակը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ձերբակալելն է։ Ինչ-որ շինծու գործ է՝ կապված նոտարական պալատի նախկին նախագահ Ալվարդ Մելքոնյանի ցուցմունքների հիման վրա։
ՀԻՇԵՑՈՒՄ։ Եւ ուրեմն, որն է եղել նոտարին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքը:
Նոտարը երկու անգամ նախարարի հրամանով ենթարկվել էր կարգապահական տույժի. նախ` 30.08.2011թ. հրամանով ստացել է նախազգուշացում, իսկ 29.06.2012թ. հրամանով` 2012թ. հունիսի 30-ից մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ կասեցվել էր նրա գործունեությունը: Այսինքն` մեկ տարվա ընթացքում նոտարը տույժի էր ենթարկվել երկու անգամ:
Մեկ տարվա ընթացքում նոտարը երեք անգամ և ավելի վավերացրել էր պայմանագրեր, որոնք կնքման պահին հակասել էին օրենքի պահանջներին ու անվավեր են եղել, ինչը նոտարին պաշտոնից ազատելու հիմք է: Հրայր Թովմասյանի աննպատակահարմար էր համարել նոտարի հետագա պաշտոնավարումը և պահանջել կայացնել նոտարին պաշտոնից ազատելու որոշում:
Խոսքը, մասնավորապես, Երևանի Արամի փողոցում անշարժ գույքի կրկնակի առուվաճառքի բազմաթիվ նախնական պայմանագրերի վավերացման մասին է, որոնք կատարվել են, ըստ հայցվոր կողմի, «օրենքի շատ կոպիտ խախտումներով»: Կնքված են եղել շուրջ 400 պայմանագրեր, որոնց մի մասը նույն բնակարանը երկու և ավելի անգամ նախնական առուվաճառքի դեպքերն են եղել: Այսինքն` նոտարի գործողությունների հետևանքով բազմաթիվ` 400-ից ավելի քաղաքացիներ տուժել են:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը ժամանակին դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` նոտարի նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկելու հարցով: ՀՔԾ-ում քննվող գործի նախաքննությամբ պարզվել էր, որ Ալվարդ Մելքոնյանն իր պարտականությունները կատարել է անբարեխիղճ և անփույթ, մասնավորապես, որոշ դեպքերում վավերացրել է պայմանագրեր, որոնցում որպես վաճառող հանդես եկող իրավաբանական անձն իրավաբանորեն որևէ առնչություն չի ունեցել վաճառվող գույքի հետ»։
Էս իշխանությունը այդ կնոջը ձերբակալելու փոխարեն, իր գործը ազնիվ կատարած պետության ծառայողի են ուզում ձերբակալել, սրանք են մեր նոր իշխանությունները։
Ոնց տեսնում եք` էս անմեղսունակ իշխանության նպատակը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ձերբակալելն է
Տեղեկություններ կան, որ վաղը ՀՔԾ է հրավիրվել Հրայր Թովմասյանը, եւ մինչեւ օրվա վերջ որպես մեղադրյալ ձերբակալվելու է։ Ոնց տեսնում եք` էս անմեղսունակ իշխանության նպատակը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ձերբակալելն է։ Ինչ-որ շինծու գործ է՝ կապված նոտարական պալատի նախկին նախագահ Ալվարդ Մելքոնյանի ցուցմունքների հիման վրա։
ՀԻՇԵՑՈՒՄ։
Եւ ուրեմն, որն է եղել նոտարին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքը:
Նոտարը երկու անգամ նախարարի հրամանով ենթարկվել էր կարգապահական տույժի. նախ` 30.08.2011թ. հրամանով ստացել է նախազգուշացում, իսկ 29.06.2012թ. հրամանով` 2012թ. հունիսի 30-ից մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ կասեցվել էր նրա գործունեությունը: Այսինքն` մեկ տարվա ընթացքում նոտարը տույժի էր ենթարկվել երկու անգամ:
Մեկ տարվա ընթացքում նոտարը երեք անգամ և ավելի վավերացրել էր պայմանագրեր, որոնք կնքման պահին հակասել էին օրենքի պահանջներին ու անվավեր են եղել, ինչը նոտարին պաշտոնից ազատելու հիմք է: Հրայր Թովմասյանի աննպատակահարմար էր համարել նոտարի հետագա պաշտոնավարումը և պահանջել կայացնել նոտարին պաշտոնից ազատելու որոշում:
Խոսքը, մասնավորապես, Երևանի Արամի փողոցում անշարժ գույքի կրկնակի առուվաճառքի բազմաթիվ նախնական պայմանագրերի վավերացման մասին է, որոնք կատարվել են, ըստ հայցվոր կողմի, «օրենքի շատ կոպիտ խախտումներով»: Կնքված են եղել շուրջ 400 պայմանագրեր, որոնց մի մասը նույն բնակարանը երկու և ավելի անգամ նախնական առուվաճառքի դեպքերն են եղել: Այսինքն` նոտարի գործողությունների հետևանքով բազմաթիվ` 400-ից ավելի քաղաքացիներ տուժել են:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը ժամանակին դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` նոտարի նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկելու հարցով: ՀՔԾ-ում քննվող գործի նախաքննությամբ պարզվել էր, որ Ալվարդ Մելքոնյանն իր պարտականությունները կատարել է անբարեխիղճ և անփույթ, մասնավորապես, որոշ դեպքերում վավերացրել է պայմանագրեր, որոնցում որպես վաճառող հանդես եկող իրավաբանական անձն իրավաբանորեն որևէ առնչություն չի ունեցել վաճառվող գույքի հետ»։
Էս իշխանությունը այդ կնոջը ձերբակալելու փոխարեն, իր գործը ազնիվ կատարած պետության ծառայողի են ուզում ձերբակալել, սրանք են մեր նոր իշխանությունները։
Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից