Կարծիք

26.12.2019 20:11


Գիտեմ, որ կարդում եք, գիտեմ, որ վատ եք զգում, չէ որ տակավին վերջերս «դուխով» գլխարկներ էիք կրում, ձեզ «դուխով» մարդկանց տեղ էիք դնում

Գիտեմ, որ կարդում եք, գիտեմ, որ վատ եք զգում, չէ որ տակավին վերջերս «դուխով» գլխարկներ էիք կրում, ձեզ «դուխով» մարդկանց տեղ էիք դնում

Հանրապետության նախագահի պաշտոնը վայելող Արմեն Սարգսյանն առիթը բաց չի թողնում համալսարանական ներկայանալու համար: Օրեր առաջ ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահին ողջ համալսարանի աչքի առջև ձեռնաշղթաներով ապօրինի բերման ենթարկեցին: Նախագահի պաշտոն ունեցող ԵՊՀ շրջանավարտ ու ամբիոնի նախկին վարիչ, ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի նախկին կոմսոմոլի քարտուղար Արմեն Սարգսյանն ասելիք ու անելիք չունի՞ դեպքի կապակցությամբ, թե՞ վախենում է, որ վարչապետ Փաշինյանը կջղայնանա ու իրեն կզրկի հարկատուների հաշվին ոչինչ չանելու և էլիտար լորդի կյանքով ապրելու հաճույքներից: Չնայած, եթե Sահմանադրականության երաշխավորը հարկատուների հաշվին իր կենցաղային վայելքները սահմանադրականության հետ բարտեր է անում` ստորագրելով ՍԴ դատավորներին կաշառելու օրենքը և փաստացի վարչապետ Փաշինյանի ռեպրեսիվ ապարատի առաջ կանաչ լույս վառելով ՍԴ նախագահին ու ՍԴ դատավորներին կալանավորելու համար, ինչի՞ մասին է խոսքը. ի՞նչ Համալսարան, ի՞նչ ուսանող, ի՞նչ մարդու և քաղաքացու տարրական իրավունքներ:

ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի նախկին կոմսոմոլի քարտուղարին կողքից մեկը պետք է հուշի, որ հարկատուի տված աշխատավարձով ձրիակերությամբ զբաղվելն ու հարկատուների փողերով սեփական բիզնես գործերով արտասահմանյան վոյաժներն անհետևանք չեն մնալու: Կոպեկ-կոպեկ վերադարձնելու է` տոկոսներով: Իսկ եթե կարծում է, թե միայն ֆինանսական փոխհատուցմամբ պրծնելու է կամ ինչպես նախորդ անգամ` հիվանդության անվան տակ ճողոպրելու է, ապա չարաչար սխալվում է: Արմեն Սարգսյան ջան, քթիցդ գալու է, փոշմանելու ես, որ բրիտանական լորդի կյանքը որոշեցիր Հայաստանի քաղաքացու հաշվին վարել, ուղղակի փոշմանելու ես:

***

Ուսանողական խորհրդի նախագահին ապօրինաբար ձեռնաշղթաներով բերման ենթարկելու հետ կապված ԵՊՀ-ում ստեղծված անառողջ իրավիճակի շուրջ բազմաթիվ համալսարականներ արձագանքեցին: Մի մասը հրապարակային, մի մասը՝ հեռախոսազանգերով ու նամակներով: Միայն վարչապետ Փաշինյանի անձնական ռեյտինգի շնորհիվ պետական պաշտոններ ստանձնած նախկին ուսխորհրդականները ոչ մի կերպ չարձագանքեցին: Համալսարանից և Ուսանողական խորհդից ստացան առավելագույնն ինչ հնարավոր էր, իրենց կենսագրությունը զարդարեցին Ուսխորհրդում լինելու տողով ու ձայն-ծպտուն չհանեցին աղաղակող խայտառակության մասին, որը վերաբերվում էր իրենց այդքան բան տված կառույցին:

Գիտեմ, որ կարդում եք, գիտեմ, որ վատ եք զգում, չէ որ տակավին վերջերս «դուխով» գլխարկներ էիք կրում, ձեզ «դուխով» մարդկանց տեղ էիք դնում, իսկ հիմա պարզվեց, որ անգամ «դուխ» չունեք արձագանքելու ձեզ այդքան հարազատ, ձեզ այդքան բան տված կառույցի հետ կապված աղաղակող խայտառակությանը: Իսկականից որ՝ Ատելության կուսակցություն...

Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը