Աշխարհ

26.12.2019 22:40


Forbes-ը կազմել Է Ռուսաստանի ամենահաջողակ միլիարդատերերի վարկանիշը

Forbes-ը կազմել Է Ռուսաստանի ամենահաջողակ միլիարդատերերի վարկանիշը

«Նորնիկել»-ի հիմնական համասեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը, Forbes հանդեսի վարկածով, 2019 թվականին առաջին տեղն Է զբաղեցրել Ռուսաստանի ամենահաջողակ միլիարդատերերի թոփ-5-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ հրատարակության գնահատումների, Պոտանինը տարվա ընթացքում իր կարողությունն ավելացրել Է ավելի քան մեկ երրորդով: Դեկտեմբերի 24-ի դրությամբ միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում Էր 23,8 միլիարդ դոլար:

Վարկանիշի երկրորդ տեղում «Նովատեկ»-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնն Է, որի կարողությունը տարվա ընթացքում ավելացել Է 5,9 մլրդ դոլարով՝ հասնելով 27 միլիարդ դոլարի դեկտեմբերի 24-ի դրությամբ: Եռյակը եզրափակում Է «Լուկօյլ»-ի նախագահ Վագիթ Ալեքպերովը. նրա կարողությունը տարվա ընթացքում աճել Է 5,3 միլիարդ դոլարով՝ մինչեւ 23,8 միլիարդ դոլար:

Վարկանիշի չորրորդ դիրքն զբաղեցրել Է «Նովատեկ»-ի եւ «Սիբուր»-ի բաժնետեր Գենադի Տիմչենկոն: Նրա կարողությունը տարվա ընթացքում ավելացել Է 4,1 միլիարդ դոլարով՝ կազմելով 22,7 միլիարդ դոլար: Հանդեսը վարկանիշի վերջին հորիզոնականում տեղավորել Է «Սեւերստալ»-ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովին. աճը տարվա ընթացքում կազմել Է 3,8 մլիարդ դոլար: Դեկտեմբերի 24-ի դրությամբ նրա կարողությունը գնահատվում Էր 20,2 միլիարդ դոլար:

Վարկանիշի համաձայն, անցյալ տարվա ընթացքում Forbes-ի ռուսաստանյան ցուցակի ամենահաջողակ հինգ մասնակիցների կարողությունը միագումար ավելացել Է 27 միլիարդ դոլարով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը