Փաստաբանությունը 2018 թվականի մայիսից հետո թիրախավորված է
ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐՈՒՄ
Շատ կարևոր է, թե պետական իշխանությունն ինչպես է ընկալում փաստաբանությանը: Եթե ընկալում է, որպես պետական գործառույթներին խանգարող կամ խոչընդոտող ինստիտուտ, ապա հասարակությունն էլ նույն տեսակետն է որդեգրում:
Այն, որ փաստաբանությունը 2018 թվականի մայիսից հետո թիրախավորված է, ապացուցման կարիք չունի: Նույն վիճակում են լրագրողները:
Իշխանության ներկայացուցիչը չի սիրում, երբ իրեն խանգարում են: Պատահական չէ, որ 18-րդ դարում Շահամիրյանի Սահմանադրության նախագիծը կոչվել է Որոգայթ փառաց, այսինքն՝ փառքի թակարդ:
Սահմանադրություն բառն էլ կազմված է «սահման» և «դնել» արմատներից: Սահմանադրությունը և քաղաքացիական հասարակության ինստիտուտները (այդ թվում՝ փաստաբանությունը) իշխանությանը զսպող կառուցակարգեր և դերակատարում ունեն:
Բարձր իրավագիտակցություն ունեցող պաշտոնատար անձը հասկանում է, որ փաստաբանները և լրագրողներն իրենց մասնագիտական գործունեության արդյունքում «խանգարելով» իշխանությանը՝ սթափեցնող ազդեցություն են գործում:
Ցավալին այն է, որ ներկա շատ իշխանավորներ իրենց մաշկի վրա են զգացել պետական իշխանության ազդեցությունը և ականատես են եղել, որ իրենց ու իշխանության միջև պատնեշի դեր են կատարել փաստաբանները և լրագրողները:
2019 թվականի դեկտեմբերի 6-ին ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ նշվում էր Փաստաբանի օրը և մենք տոնում էինք փաստաբանության 101-ամյակը:
Դատաիրավական համակարգը (Սահմանադրական դատարան, ԲԴԽ, Վճռաբեկ դատարան, Վերաքննիչ դատարաններ, դատարաններ, Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն, Ոստիկանություն) և այլ կառույցների ներկայացուցիչներ ցուցաբերել են իրենց հարգանքը փաստաբանության նկատմամբ, այդ օրը ներկա գտնվելով կամ իրենց շնորհավորանքի խոսքը ներկայացնելով:
Հրավիրված ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը և ՀՀ Ազգային ժողովի նախագահը ոչ միայն չեն մասնակցել, այլ նաև շնորհավորանքի որևէ խոսք չեն հղել փաստաբանության հասցեին: Սա ակնհայտ բացասական վերաբերմունքի դրսևորում է մի ինստիտուտի նկատմամբ, որի գոյությունը և զարգացումը պետք է յուրաքանչյուր քաղաքացու համար, առավել ևս ներկա (ապագայում նախկին) պաշտոնատար անձի համար:
Իշխանության ոչ բարյացակամ վերաբերմունքը չի սահմանափակվել միայն միջոցառմանը չմասնակցելով: Բազմաթիվ փաստեր ունենք, երբ փաստաբանության համար անհրաժեշտ խնդիրները չեն լուծվել ոչ Ազգային ժողովի և ոչ էլ Կառավարության կողմից:
Հ.Գ. 1. Հարգելի պաշտոնատար անձինք (անկախ ոլորտից և զբաղեցրած պաշտոնից), միևնույն է, եթե ապագայում ձեր նկատմամբ քրեական հետապնդումներ սկսեն, նույն ջանասիրությամբ փաստաբանները պաշտպանելու են ձեզ: Իսկ թե վաղվա փաստաբանն ինչ գործիքներ կամ հնարավորություն կունենա ձեզ պաշտպանելու, կախված է ձեզնից:
Հ.Գ. 2. Ներկա իշխանությունը նաև դրական գործընթացներ է իրականացնում:

Փաստաբանների պալատի նախագահ
Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից