Կարծիք

26.12.2019 14:45


Երբ պետության «գլուխը» մեխի գլուխ է` ուրիշ ոչինչ

Երբ պետության «գլուխը» մեխի գլուխ է` ուրիշ ոչինչ

Եվ այսպես, նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունն «ուրախությամբ» ծանուցում է, որ մեր «ճանապարհորդ ոզնին»` Արմեն Սարգսյանը, վճարե՛լ է եւս մի քանի տարի պետության «գլուխ» աշխատելու հախը. վավերացրել է Սահմանադրական դատարանի «անբարեհույս» դատավորներին կլորիկ ամսավճարների դիմաց «սեփական կամքով» թոշակի ուղարկելու բացահայտ հակասահմանադրական եւ պարզապես անբարո «վոլյունտարիստական» նախաձեռնությունը, որ ամոթալի խարան է դառնալու ոչ միայն իր, ոչ միայն ԱԺ քայլարած մեծամասնության ու «քայլառաստ վարչահրամայապետի», այլեւ Հայաստան պետության ճակատին։

Դրանով իսկ ավելորդ անգամ ի ցույց դրեց, որ Հայաստանը նախագահ չունի. նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը, որին էլ, ի դեպ, պարտական ենք իրեն «տխմարագուն ճառեր արտաբերող, ոչ լեգիտիմ նախագահի» պիտակ կպցրած Վահե Ինքնակոչին գլխներիս ՍԴ դատավոր կարգելու եւ նրա ձեռամբ Սահմանադրական դատարանի շուրջ աներեւույթ ճգնաժամի, ահա, այսպիսի «անփառունակ» հանգուցալուծման համար, սոսկ մեխի գլուխ է։

Պետական մտածողությունից, պատասխանատվությունից եւ տարրական արժանապատվության զգացումից զուրկ, անողնաշար, դոնդողանման անհասկանալի մի երեւույթ, որի «լինել-չլինելուց» մեր կյանքում ոչինչ չի փոխվում։

Ընդամենը` ավելորդ «ուտող բերան», որին ինչքան շուտ «օպտիմալացնենք», այնքան լավ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը