Կարծիք

26.12.2019 14:37


Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը այս անգամ էլ համարեց, որ իրեն «հարմար» չէ իր սահմանադրական առաքելությունը կատարելը

Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը այս անգամ էլ համարեց, որ իրեն «հարմար» չէ իր սահմանադրական առաքելությունը կատարելը

Փաստորեն նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը այս անգամ էլ համարեց, որ իրեն «հարմար» չէ իր սահմանադրական առաքելությունը կատարելը։

Ավելի հարմար է վարչապետին կից նախագահի գրասենյակի ղեկավար աշխատելը։
Ավելի հարմար է Սանտա Կլաուսի իր դերին համահունչ Նիկոլին ու իշխանություններին ամանորյա նվեր մատուցելը։

Ավելի հարմար է այստեղ այնտեղ ելույթ ունենալիս երազի երկիր ունենալու ու էլի չգիտեմ ինչ բաների մասին խոսել։ Այսինքն միայն խոսել։ Անիմաստ փիլիսոփայել։ Երկար-բարակ խոսել։

Ավելի հարմար է երանելի ժպիտով հիշել բրիտանական քաղաքական դեմքերին ու քաղաքականությունը, բայց այդպես էլ չորդեգրել մի կարեւոր սկզբունք՝ դիմագիծ ունենալը։

Այսօր նախագահի պաշտոն զբաղեցնող անձի համար տոն է՝ Էնքան մարդ հիշեց իր «չեղած» լիազորությունները։

Ես սա գրում եմ մի բան ասելու համար՝ ափսոս, հազար ափսոս էդքան ունեցածի մեջ այդպես էլ դիմագիծ ու սկզբունքայնություն չգտնվեց։ Դուք արժանի եք նրան ինչ լիազորություն ունեք՝ այսինքն ձեր կարծիքով չունեք։

Կարծում եմ՝ երբ Նիկոլը որոշի երկիրը դարձնել նախագահական՝ Արմեն Սարգսյանը արագ կգնա վաղ կենսաթոշակի՝ ավելի ճիշտ իրեն կուղարկեն վաղ կենսաթոշակի։ Դա կլինի արդար սպասված ու իհարկե Արմեն Սարգսյանի հետ պայմանավորված։ Բա հո միլիոնատեր հալով բյուջեի հաշվին անիմաստ գործուղումներ իզուր չի գնում։ Մեքենա դրոշ, օրհներգ ու մնացած ատրիբուտիկան ու կյանքը հրաշալի է ...

Հ.Գ. Համոզված եմ ամանորյա ուղերձում Արմեն Սարգյանը ամենայն ջերմեռանդությամբ խոսելու է իրավական, ժողովրդավարական պետության կարեւորության եւ այդ ամենում իր տեսլականի մասին, չէ՞ որ Սանտա Կլաուսի կարգավիճակից է բխում խոսել այնպիսի բաներից, որոնք գոյություն չունեն։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը