Լրահոս

26.12.2019 13:45

«Հաղթանակած» նախաձեռնությունը Ամանորին ընդառաջ նախատեսում է անակնկալ մատուցել Արցախի դիրքապահ զինվորներին

«Հաղթանակած» նախաձեռնությունը Ամանորին ընդառաջ նախատեսում է անակնկալ մատուցել Արցախի դիրքապահ զինվորներին

«Հաղթանակած» նախաձեռնությունը Ամանորին ընդառաջ նախատեսում է դեկտեմբերի 29-ին և 30-ին ամանորյա անակնկալ մատուցել Արցախի դիրքապահ զինվորներին։ Այդ մասին ասվում է է նախաձեռնության ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Դիմում ենք բոլոր-բոլոր նրանց, ովքեր մեզ հետ միասին ցանկանում են Ամանորին ուրախ անակնկալ մատուցել մեր զինվորներին՝ անհատներ, կազմակերպություններ, համալսարաններ, դպրոցներ և ցանկացած անձ, ով ցանկանում է իր լուման ունենալ այս գործում։

Մինչ մեզնից յուրաքանչյուրը տանը դիմավորում է Ամանորը, այդ ընթացքում սահմանին կանգնած երիտասարդը զենքը ձեռքին հսկում է մեր անդորրը և խաղաղ տարեմուտը։ Եկեք միասին մի փոքր երջանկություն նվիրենք մեր դիրքապահներին՝ Ամանորյա ծախսերից մի փոքր մասը տրամադրելով նրանց նվերներ մատուցելուն։ Նվերները կարող են լինել ցանկացած իրի տեսքով, որը կարող է օգտակար լինել զինվորի համար:

Ստորև ներկայացնում ենք զինվորների համար առաջնային անհրաժեշտության ապրանքները.

1. Լամպեր- արևից էներգիա ստացող

2. վարսահարդարման սարք (машинка)

3. Քաղցրավենիք և իհարկե այն ամենն, ինչը ձեր կարծիքով անհրաժեշտ է դիրքում կանգնած զինվորին:

Բոլոր ապրանքները հավաքագրվելու են Երևանում՝ «Հաղթանակած» նախաձեռնության գրասենյակում և Արցախում` Մեսրոպ Մաշտոցի անվամ համալսարանում։ Հավաքագրումից հետո դեկտեմբերի 29-ին նվերները տարվելու են Արցախի դիրքապահ զինվորներին»,- ասվում է հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։