Լրահոս

26.12.2019 11:25

Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ները, վարորդներից մեկը եղել է խմած

Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ները, վարորդներից մեկը եղել է խմած

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզրւմ։ Ժամը 15։45-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Սեթրակ Մանուկյանը իր վարած Mercedes մակնիշի 61 PX 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել դեպի Երևան ընթացող Պտղունք գյուղի բնակիչ՝ 30-ամյա Հակոբ Մկրտչյանի վարած Mercedes E320 մակնիշի 36 FZ 718 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է՝ Ս. Մանուկյանը եղել է խմածության ամենաբարձր աստիճանում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով խմած վարորդի Mercedes-ի անվահեծաններից երկուսը կոտրվել են, իսկ վարորդներին առաջինը օգնության են հասել Պտղունք գյուղի բնակիչները՝ Պտղունքի գյուղապետի գլխավորությամբ, և եթե պտղունքցիներն ու գյուղապետը չլինեին, որոշ մարդիկ հաշվեհարդար կտեսնեին խմած վարորդի հետ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։