Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ ոչ թե թշնամու հողում եմ, այլ Նոր Հայաստանում
Հարգելի՛ գործընկերներ, հարազատնե՛ր, բարեկամնե՛ր, ծանոթ ու անծանո՛թ մարդիկ, անչափ շնորհակալ եմ ու զգացված, որ ողջ օրվա ընթացքում ձեր սրտացավ վերաբերմունքով, օգնելու պատրաստակամությամբ իմ կողքին էիք։
Իմ լրագրողական գործունեության 10 տարիների ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ իմ հայրենակիցների մեջ այդքան մեծ ատելություն ու թշնամանք տեսա իրենց հայրենակցի նկատմամբ։ Ցավալին այն է, որ ինձ մի պահ նույնիսկ թվաց, թե սխալմամբ հատել եմ սահմանը ու հայտնվել թշնամու հողում՝ գերու կարգավիճակում։
Մոտ 15 րոպե տևած միջադեպից, քաշքշոցներից, հայհոյանքներից, սպառնալիքներից հետո, երբ այդ մարդիկ «գթասիրտ» գտնվեցին ու մեզ 2 րոպե ժամանակ տվեցին տարածքից հեռանալու համար, հենց այդ ժամանակ ես հասկացա, որ ոչ թե թշնամու հողում եմ, այլ Նոր Հայաստանում...
Ուզում եմ հավատալ, որ պատկան մարմինները անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն բոլոր մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու և լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող քրեորեն պատժելի նմանատիպ արարքները մեր երկրում բացառելու համար...

Արթուր Հակոբյանի ֆեյսբուքյան էջից