Վաղը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում առաջարկելու եմ ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարել
Վաղը ժամը 11.00-ին տեղ է ունենալու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ԵՊՀ ռեկտորի ընտրություն կազմակերպելու վերաբերյալ հարց չկա:
Մինչդեռ ԵՊՀ-ն կարիք ունի խորքային բարեփոխումների: Դա բոլորն են հասկանում: Բայց ո՞վ կարող է առաջնորդել այդ բարեփոխումները: Պատասխանը միանշանակ է՝ միայն ծրագիր և մանդատ ունեցող ընտրված ռեկտորը: Բարեփոխումների համար անհրաժեշտ են ծրագիր և ժամանակ, որից ոչ մեկը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը չունի:
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը չունի ծրագիր: Մայիս ամսին նրա ընտրության ժամանակ Խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի կողմից նշվել էր, որ ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթը օպերացիոն կառավարումն է, և երկու-երեք ամսվա համար ծրագիր չեն կազմում: Մինչդեռ ժամանակավոր պաշտոնակատարը նոր բյուջե է կազմել, նախատեսում է կառուցվածքային փոփոխություններ և ուսման վարձերի բարձրացում: Բայց ի՞նչ ծրագրի հիման վրա է նա դա իրականացնում: Ի՞նչ մանդատով:
Ռեկտորի ժ/պ-ն չունի ժամանակ: Նա չգիտի, թե որքան ժամանակ է իրականացնելու ռեկտորի լիազորությունները: Դեկաններն ու այլ աշխատակիցները ևս չգիտեն, թե ում հետ են աշխատելու մոտական տարիներին: Այս անորոշությունն ու ժամանակավորությունը կասեցնում են Բուհի զարգացումը:
Մի առարկայական օրինակ բերեմ: ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը ավարտվում է: Ժամանակավոր պաշտոնակատարը ինչպե՞ս կարող է նոր ծրագիր կազմել, եթե չգիտի, թե իրեն հնարավորություն տրվելու է դա իրանացնել, թե՝ ոչ:
Այս անցումային փուլի ձգձգումը միայն վնասում է ԵՊՀ-ին: Դրա մասին բոլորն են խոսում, նույնիսկ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը: Վաղը Խորհրդի նիստի ընթացքում առաջարկելու եմ ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարել: Եվ եթե նորից ոչ հիմնավոր պատճառաբանությամբ իմ առաջարկը մերժվի, ուրեմն վստահաբար կարող ենք ասել, որ փորձ է արվում ռեկտորի պաշտոնը կարել որևէ մեկի հագով:

Դավիթ Ափոյանի ֆեյսբուքյան էջից