Ինչո՞ւ ես չմասնակցեցի Նիկոլ Փաշինյանի՝ ԶԼՄ ներկայացուցիչների ընդունելությանը
Ինչո՞ւ ես չմասնակցեցի Նիկոլ Փաշինյանի՝ ԶԼՄ ներկայացուցիչների ընդունելությանը․
Պարզապես չէի կարող։ Մարդ, որը նախկին լրագրող է, բայց կարիքը չի տեսել արձագանքելու, իր վերաբերմունքն արտահայտելու այն ժամանակ երբ մեր կայքի խմբագրությունում խուզարկություն էր կատարվում ու տեխնիկան էին առգրավում, մարդ, որի լուռ համաձայնությամբ շարունակում են մտնել խմբագրություններ, իշխանական ֆեյքերի կանտոռաները թիրախավորում են լրագրողներին, լրատվամիջոցներին, հասարակական և այլ գործիչներին, ինչ է, թե իր կարծիքը չեն կիսում․․․ ես չէի կարող այդ մարդու հետ բաժակ բարձրացնել ու նրան մաղթանքներ հղել կամ լսել իր մաղթանքները։
Ես հարգում եմ նրանց դիրքորոշումը, ովքեր մասնակցել են Նիկոլ Փաշինյանի տարեմուտի ընդունելությանը և հերթական անգամ նրա շուրթերից լսել, թե ինչ մեծ ազատություններ է տվել մամուլին։ Բայց ես այս պահից և հետայսու հրաժարվում եմ մասնակցել որևէ կենացային միջոցառման, որը կլինի Նիկոլ Փաշինյանի հրավերով։ Սա իմ՝ գլխավոր խմբագրիս դիրքորոշումն է։
Նշեմ, որ մեր կայքը կշարունակի լուսաբանել ու մանրադիտակի տակ առնել կառավարության գործունեությունը։ Դա մեր գործն է։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից