Քաղաքական

25.12.2019 19:31

Կոմանդոսը նույնպես կլքի Հանրային խորհուրդը

Կոմանդոսը նույնպես կլքի Հանրային խորհուրդը

Անկախ-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդից առաջիկայում դուրս կգա նաև խորհրդի անդամ, գեներալ-մայոր, Արցախի հերոս, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

Նա այդ մասին առաջիկայում պաշտոնապես կտեղեկացնի ՀՀ վարչապետին:

Հիշեցնենք, որ Արցախի հերոսը վարչապետի առաջարկով և կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամ էր նշանակվել 2018 թ. սեպտեմբերի 6-ին:

Կայքին նաև հայտնի դարձավ, որ ՀԽ աշխատակազմը Հանրային խորհրդի մի շարք հանձնաժողովների անդամներից ստացել է մոտ երկու տասնյակ դիմումներ հանձնաժողովներում անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ: Շատերն էլ բանավոր են հայտնել հանձնաժողովներից դուրս գալու մտադրության մասին, բայց առայժմ դիմում չեն ներկայացրել:

Նշենք, որ վաղը Հանրային խորհրդում տեղի է ունենու առաջին նիստը, որը վարելու է խորհրդի նորանշանակ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։