Կարծիք

25.12.2019 17:19


Իշխանությունն ինքն է նեղացնում իր հեռանալու «հումանիտար միջանցքը»

Իշխանությունն ինքն է նեղացնում իր հեռանալու «հումանիտար միջանցքը»

Արցախյան պատերազմում մեր հաղթանակը կերտող հերոս հրամանատարներից մեկն ասում էր, որ հայկական կողմը մարտավարություն էր ընտրել, որի շրջանակներում մենք միշտ հակառակորդի համար «հումանիտար միջանցք էինք» թողնում։ Դա ոչ միայն մարդասիրական քայլ էր, այլ նաեւ թույլ էր տալիս մեզ խուսափել մեծ թվով զոհերից, քանզի «պատին սեղմված» հակառակորդը մինչև վերջին փամփուշտը կարող էր կռվել ու նաև մեզ վնաս հասցնել։

Նույնը քաղաքական դաշտում է, երբ դու «հումանիտար միջանցք ես» թողնում, դու հակառակ կողմին արժանապատիվ հեռանալու տեղ ես թողնում։

Բայց մեզ մոտ ունիկալ իրավիճակ է. իշխանությունն ինքն է նեղացնում իր հեռանալու «հումանիտար միջանցքը»։

Ուշքի եկեք. դուք ընդհամենը 7 օրում հասցրեցիք թշնամանալ մշակույթի եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեծ խմբի հետ, վիրավորանքների ալիք բարձրացրեցիք Հենրիխ Մխիթարյանի մայրիկի դեմ, ձերբակալեցիք ընդդիմադիր ԶԼՄ-ի տիրոջն այն բանի համար, ինչի համար «արարքը կատարողին» ազատ արձակեցիք, նաև փորձեցիք Շվոնդերի մեթոդով Գագիկ Ծառուկյանի սեփականության վրա հարձակում գործել։

Ընենց մի՛ արեք, որ անչափ բարդ (կամ գրեթե անհնար) լինի «հումանիտար միջանցք» ապահովել ձեզ համար։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը