Կարծիք

25.12.2019 16:28


Նախագահ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին հայտարարությանը միացած Կարեն Շահնազարովը «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրենը և նախագահության ղեկավարն է

Նախագահ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին հայտարարությանը միացած Կարեն Շահնազարովը «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրենը և նախագահության ղեկավարն է

Կարեն Շահնազարով․ ռուսական շուկայում ազդեցիկ կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր, հասարակական գործիչ։ «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրենը և նախագահության ղեկավարն է արդեն 21 տարի։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, 60-ից ավելի պարգևների ու մրցանակների է արժանացել։

Կարեն Շահնազարովը միացել է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին ապաքաղաքական հայտարարությանը։ Ֆիլմեր ստեղծելիս ու հասարակական գործունեությամբ զբաղվելիս աչքի առաջ միշտ նկատի է ունենում միլիոնավոր իրական մարդկանց, և ոչ մի դեպքում՝ շարքային ֆեյքերին, որոնք օրերս գրոհեցին՝ հայտարարությունը ստորագրողների դեմ։

Նախագահ Քոչարյանը պաշտոնաթողությունից հետո հետևողականորեն թիրախավորվել է հակաքարոզչության նկատառումներով, իսկ 2018-ի իշխանափոխությունից հետո հայտարարել է քաղաքականություն վերադարձի մասին և անմիջապես էլ կալանավորվել անհիմն մեղադրանքով։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։

#ՈչԱտելությանԽոսքին

#Հարգումենք

Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը