Կարծիք

25.12.2019 15:52


Ա՛յ քեզ անկախություն

Ա՛յ քեզ անկախություն

Հիշում եմ, ԽՍՀՄ տարիներին, ինչպես էինք հպարտանում Տիգրան Պետրոսյանով, անկախ այն բանից, թե ով ինչ վերաբերմունք ուներ ԽՍՀՄ-ի նկատմամբ՝ լիներ կոմունիստ, անկուսակցական, այլախոհ, թե քրեական հեղինակություն։

․․․Հետո, արդեն անկախության տարիներին, երբ հերթական անգամ ՀՀ շախմատի հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն, հիշում եմ ուրախությանս չափ ու սահման չկար։ Փողոցում հանդիպեցի ճանաչված հասարակական գործչի և ուրախ-ուրախ հայտնեցի լուրը։ Զրուցակիցս մռայլվեց և մրթրմրթաց․

-Սերժի աչքը լույս․․․
Զարմացա, բայց հետո պարզվեց, որ այս մտայնությունը բավական տարածված էր։Ոմանք իշխանությանը ատելով, տենչում էին Հայաստանի անհաջողությունները «վայելել» բոլոր ասպարեզներում։

Այժմ էլ, ոմանք, հավանաբար նույն անձինք, երկրպագելով իշխանություններին, ատում են Սիրուշոյին, Հենրիխ Մխիթարյանին, տենչալով նրանց ձախողումներ և անհաջողություններ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը