Կարծիք

25.12.2019 19:02


Նիկոլ Փաշինյանը երևան բերեց հայհոյանքի կուլտուրան, ժողովրդի մեջ սերմանեց ատելություն

Նիկոլ Փաշինյանը երևան բերեց հայհոյանքի կուլտուրան, ժողովրդի մեջ սերմանեց ատելություն

Նիկոլ Փաշինյանը երևան բերեց հայհոյանքի կուլտուրան, Նիկոլ Փաշինյանը ժողովրդի մեջ սերմանեց ատելություն, Նիկոլ Փաշինյանը գերակշիռ դարձրեց սուտը։ Եվ ահա սեփական կարծիք արտահայտելու պատճառով հալածվում ես դու և ընտանիքդ, հայոյվում, զրպարտվում և վերջում պարտադիր անցնում ինչ-որ քրեական գործով, և այս ամենը կոչվում է թավշյա և այս ամենը ողջունվում է մի շարաք քաղաքացիների կողմից, որոնց պայմանականորեն անվանում են պողոսներ։

Մի քանի օր է՝ պողոսները ակտիվ գործունեություն են ծավալում այն 60 արվեստագետների նկատմամբ, ովքեր պահանջում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը։ Պողոսնե՛ր, դուք ազատ եք, մենք՝ չենք բռնանում ձեր կարծիքին և ազատ խոսքին, բայց հիշեք՝ երբ ինքնամոռաց անվանարկում ու հայհոյում եք երգչուհիներին և դերասանուհիներին, դրանից ձեր կյանքում ոչինչ չի փոխվում, երբ հայհոյում եք կայացած երգիչներին ու դերասաններին, դրանից ո՛չ ներդրում է լինում, ո՛չ աշխատավարձ ու թոշակ է բարձրանում, ո՛չ ձեր բանակում ծառայող որդիների կյանքն է ապահովագրվում, ո՛չ երկրի անվտանգությունն է ապահովում։ Ոչինչ ձեր կյանքում չի փոխվում պողոսներ ջան, ձեզ լարում են ընդամենը ձեր հայրենակցի դեմ, ձեզ ստիպում են ատել նրանց, ում դուք սիրել եք ու հիացել։

Կավարտվի օրը, դուք կանջատեք համակարգիչը, կպառկեք ու անքնությունը կտանջի ձեզ, քանզի վարկերը, պարտքերը, լույսի ու գազի վարձը, թանկացումները գնալով աճում են, իսկ քո կյանքում ոչինչ չի փոխվում։ Դրա փոխարեն Փաշինյան ընտանիքը գիշերը միացնում է համակարգիչը, տեսնում քո գրած հայհոյանքները, մի լավ ծիծաղում ու կուշտ փորով, ապահոված երեխաներով ու ապագայով հանգիստ քուն մտնում։ Իսկ դո՞ւ...

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը