Կարծիք

24.12.2019 23:44


Բաց նամակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Բաց նամակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Հարգելի պարոն Թաթոյան:

Անցած մեկուկես տարվա ընթացքում, ինչ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել իշխանափոխություն, շեշտակի վատթարացել է մարդու իրավունքների պաշտպանությունը: Դա տեղի է ունեցել և շարունակում է տեղի ունենալ ներքաղաքական զարգացումների համատեքստում, մասնավորապես, շարունակաբար և հետևողականորեն հալածվում ու քրեական հետապնդման են ենթարկվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, մտերիմներն ու ընկերները:

Հասարակությանը սևի ու սպիտակի բաժանելու կործանարար մոլուցքը, այլախոհների և ընդդիմադիրների բերանը շինծու գործերով փակելու արատավոր պրակտիկան մեր երկրի մթնոլոտը դարձրել են անտանելի, ծանր ու թունավոր:

Այսօր տեղի ունեցավ հերթական իրավախայտառակ ձերբակալությունը՝ այս անգամ պատժիչ մեքենայի սլաքն ուղղվել է 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի ուղղությամբ, ով հանրության մեջ հայտնի է որպես Ռոբերտ Քոչարյանի մտերիմ: Նրան բերման են ենթարկել մի գործով, որը ամենայն հավանականությամբ վաղուց սարքված ու պլանավորված է եղել՝ Թավադյանին մեկուսացնելու հեռանկարով:

Պարոն Թաթոյա՛ն: Եթե մեր հայրենիքում որևէ քաղաքական դիրքորոշում, որևէ կուսակություն կամ հոսանք պետք է հետապնդվի և այլախոհներն էլ մեկը մյուսի հետևից հայտնվեն անազատության մեջ, ուրեմն ժամանակն է, որպեսզի ՀՀ Սահմանադրության տեքստից հանվեն «ժողովրդավարական, իրավական պետություն» բառերը՝ դրանք փոխարինվելով «ցեղապետի քմահաճույքով առաջնորդվող պետություն» բառերով:

Խնդրում և պահանջում ենք անհապաղ անդրադառնալ Արմեն Թավադյանի ձերբակալման դեպքին՝ տալով համապատասխան գնահատական և նպաստել նրա ազատ արձակմանը:

Հարգանքով՝ Անի Կարապետյան

Այս խորագրի վերջին նյութերը