Տնտեսական տարվա ամփոփումն այս պահին ինչ-որ իմաստով հնարավոր է միայն փորձագիտական մակարդակում։ Պարզ է՝ տարին դեռ չի ավարտվել։ Հետևաբար տնտեսական հիմնական ցուցանիշները դեռ վերջնական ամփոփված ու պաշտոնապես հրապարակված չեն։
Իշխանությունների ու «պաշտոնական» տնտեսագիտությունը սովորաբար գերադասում են «չիջնել» ՀՆԱ-ի կառուցվածքային վերլուծության մակարդակ։ Հնարավոր է այդպես ավելի հեշտ է։ Հեշտ է ենթադրել, որ ամեն ինչ հրաշալի է։ Մինչդեռ կառուցվածքային բաժանումն առանց վերլուծության էլ ներկայացնում է տնտեսության իրական ու ամբողջական պատկերը։ Համենայն դեպս այդպես կպնդեն բոլոր ստրուկտուրալիստները։ Բայց ստրուկտուրալիզմն անցած դարի երկրորդ կեսի գիտական ուղղություն է։ Հետևաբար «ժամանակակից» չէ։
Վերջին տասնամյակի մեր բոլոր իշխանավորները գերադասում են խոսել բացառապես «գիտելիքահեն տնտեսության» և «տեղեկատվական տեխնոլոգիաների» զարգացման մասին։ Բայց որքան շատ են խոսել, այնքան այդ ոլորտները «անտեսանելի» են դարձել ՀՆԱ կառուցվածքում։ Ոչինչ չի փոխվում՝ տեղեկատվության ու կապի ոլորտի մասնաբաժինը 3․5 տոկոս է։ Առիթ եղել է նկատելու, որ խոշոր հարկատուների ցանկում կապի ոլորտի կազմակերպությունների մասնաբաժինը տեսնելուց հետո տեղեկատվության ոլորտը փնտրելու տեղ ու ցանկություն չի մնա։ Բայց մեր իշխանությունների «դարի զավակ» լինելու (կամ ընկալվելու) անզուսպ ցանկությունը տարիներ շարունակ ստիպել է այդ ոլորտները գերակա հայտարարել։
Տարիներ առաջ գյուղատնտեսությունն էլ իշխանությունների կամքից անկախ զարգանում էր։ Զարգանում էր մինչև հերթական կառավարությունը ոլորտը գերակա հայտարարեց։ Հայտարարելուց հետո առ այսօր (այսինքն 2019թ․ ներառյալ) գյուղատնտեսությունը շարունակում է կրճատվել։ Հետևաբար միայն ՀՆԱ-ի կառուցվածքից կարելի է պատկերացում կազմել տնտեսության ոլորտների իրական վիճակի ու կշիռների մասին։ Հատկապես, որ 2018-ին և 19-ին ՀՆԱ-ն կառուցվածքային էական փոփոխություններ չի կրել։ Արդյունաբերության կշիռը 18-19 տոկոս է, գյուղատնտեսությանը՝ մոտ 14-15 տոկոս, շինարարությանը՝ 6-7։ Կարելի է առանձին դիտարկել ՀՆԱ ամենախոշոր ոլորտի արդյունաբերության կառուցվածքն առանձին։ Այս տարվա ինը ամիսներից հետո արդյունաբերության պաշտոնական աճ հայտարարվել է 8․8 տոկոս։
Հետաքրքիր մանրուք՝ իշխանությունները դեռևս չեն պաշտոնապես հստակեցրել իրենց վերաբերմունքը հանքահումքային ոլորտի նկատմամբ։ Բայց դա չի խանգարում, որ ոլորտն այս տարի 2018-ի համեմատ 20․5 տոկոս աճ արձանագրի։ Արդյունաբերության մյուս երկու ոլորտները՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը և ջրամատակարարումը, նախորդ տարվա համեմատ կրճատվել են։ Մյուս և ամենախոշոր ոլորտը՝ մշակող արդյունաբերությունը ևս իր 8 տոկոսանոց աճի տեմպով զիջում է հանքահումքայինին։ Մշակող արդյունաբերության աճը հիմնականում ապահովվել է ալկոհոլի ու ծխախոտի արտադրության հաշվին (10 և 13 տոկոսանոց աճ)։ Դրանք շարունակում են «ոսկե ձվեր ածել» բյուջեի համար՝ բոլորովին չենթարկվելով առողջապահության նախարարության ծրագրային քաղաքականությանը։ ՀՆԱ-ի մեջ կրճատվել է նաև էլեկտրոնիկայի արտադրության տեղից էլ պուճուր մասնաբաժինը։ Կրճատվել է, կարծես, ի պատասխան 2018-ին թմբկահարված հեռուստացույցների արտադրության։
Ամփոփելով կարելի է ասել, որ մեր տնտեսությունը կառուցվածքային առումով էական փոփոխություններ չի կրել։ Չի կրել և շարունակում է առաջ գնալ աճի թույլ (հասարակական պատկերացումների տեսանկյունից՝ անբավարար) տեմպ արձանագրելով։ Աճ, որ առայժմ իներցիոն գործընթացների արդյունք է։ Հիմնականում։ Էական փոփոխություն չկա նաև արտաքին տնտեսական կապերի մեջ՝ գործընկեր երկրները նույնն են։ Համարյա նույն մասնաբաժիններով։ Ավելի մանրամասն վերլուծություն հնարավոր կլինի միայն 2019-ի պաշտոնական ամփոփումից առաջ։
Տնտեսական տարվա ամփոփման ևս մեկ փորձ

Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org