Կարծիք

24.12.2019 20:37


Ուրախ նոր տարի` ՀՔԾ «բարի փերիների» և 5-րդ ալիքի «չար սեփականատիրոջ» մասնակցությամբ

Ուրախ նոր տարի` ՀՔԾ «բարի փերիների» և 5-րդ ալիքի «չար սեփականատիրոջ» մասնակցությամբ

Որ ռեպրեսիաների ալիքը վաղ թե ուշ հասնելու էր 5-րդ ալիքին, երևի ոչ մեկը չէր կասկածում. պարզ էր, որ դա ընդամենը ժամանակի հարց է։

Ավելին` սա անհաճո լրատվամիջոցներին նման կերպ լռեցնելու առաջին փորձը չէ։ Ավելի քան մեկ տարի առաջ մեղադրյալի կարգավիճակում հայտնված Սամվել Մայրապետյանը, Նիկոլի եւ իր սրտի ՀՔԾ-ից անկախ հանգամանքների բերումով`ՄԻԵԴ-ի «միջամտության» արդյունքում, «նոր» Հայաստանի «թավշյա արդարադատության» սպասավորներից անվտանգ հեռավորության վրա է` քննիչների երկար ձեռքը նրան չի հասնում, իսկ «պակասը» պետք է լրացնել։

Կասկած չունեք, չէ՞, որ «5-րդ ալիք»-ի սեփականատիրոջը` Ռոբերտ Քոչարյաի աջակից Արմեն Թավադյանին բերման ենթարկելու եւ ձերբակալելու որոշումը զրո կապ ունի հեռուստաընկերության քաղաքական նախասիրությունների եւ լրատվական քաղաքականության հետ. զուտ «իրավական հարթության վրա» գտնվող գործընթաց է`ՀՔԾ բարի քննիչների երկարատև եւ տքնաջան որոնողական աշխատանքների դառը պտուղը։
Մի՛ բան է զարմացնում` որ Թավադյանին սկզբից բերման ենթարկեցին, հետո ձերբակալեցին, ոչ թե սովորականի պես «նախազգուշական» հաղորդագրություն տարածեցին հանցագործության մասին, հետո նոր` բերման ենթարկցին։ Տեսնես ինչի՞ց է...

Եվ ո՞վ է հաջորդ զոհը` ե՞րբ կհայտնվի ՀՔԾ թիրախում. «ուրախ նոր տարվա» հանդեսից առա՞ջ, թե՞ հետո...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը