Քաղաքական

24.12.2019 19:30

Դավիթ Ափոյանն ապօրինի բերման է ենթարկել ընգծված ռեպրեսիվ եղանակով. ԵՊՀ ՈւԽ

Դավիթ Ափոյանն ապօրինի բերման է ենթարկել ընգծված ռեպրեսիվ եղանակով. ԵՊՀ ՈւԽ

ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը ազատ է արձակվել ոստիկանության բաժանմունքից։

Ափոյանին բերման ենթարկելու վերաբերյալ հայտարարություն է տարածել ուսխորհուրդը։

Հայտարարությունում նշվում է․

«ԵՊՀ ուսանողական խորհուրդը լրջորեն անհանգստացած է ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին ապօրինի բերման ենթարկելու փաստով և բերման ենթարկելու ընգծված ռեպրեսիվ եղանակով:

Մասնավորապես նրան ազատությունից զրկել են մի դեպքի կապակցությամբ, որի ժամանակ նա գտնվել է այլ վայրում` մասնակցելով ՈւԽ կազմակերպած հրապարակային միջոցառման: Հատկապես տարակուսելի է ՈւԽ նախագահին բերման ենթարկելու եղանակը: Նա ազատությունից զրկվել է ԵՊՀ վարչական շենքի տարածքում և ԵՊՀ բազմաթիվ աշխատակիցների և ուսանողների աչքի առջև, բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ ձեռնաշղթաներով տեղափոխվել է Ոստիկանության բաժին:

Նրա հետ փաստացի վարվել են իբրև վտանգավոր հանցագործի, ինչը վնասում է ոչ միայն Դավիթ Ափոյանի,այլ նաև ԵՊՀ ՈւԽ-ի` որպես կարևոր ուսանողական կառույցի բարի համբավին: Այս ամենի կապակցությամբ ակնկալում ենք պատկան մարմինների մանրամասն և հրապարակային պարզաբանումը»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։