Կարծիք

24.12.2019 19:00


Ինչո՞ւ է մեր «հեղափոխությունը» մտքի առումով այսքան խղճուկ, անճարակ, անդեմ ու դժգույն, անգամ` հակաինտելեկտուալ

Ինչո՞ւ է մեր «հեղափոխությունը» մտքի առումով այսքան խղճուկ, անճարակ, անդեմ ու դժգույն, անգամ` հակաինտելեկտուալ

Ցանկացած հեղափոխության ժամանակ տեղի են ունենում մտքի բախումներ, առաջ են գալիս հեղափոխության տեսաբաններ, փիլիսոփաներ, տնտեսագետներ, իսկ հեղափոխականների բանակում տեղի են ունենում վեճեր զարգացման տարբեր ուղղությունների միջև։

Ծաղկում է ոչ միայն միտքն, այլև արվեստը՝ արվեստի նոր արտահայության ձևեր։ Մի խոսքով, ինտելեկտուալ կյանքը եռում է, ինչն իր թերություներով ու դաժանություններով հանդերձ՝ մի նոր աստիճանով բարձրացնում է հանրային միտքը, ծնում նոր քաղաքակրթություն։

Ինչո՞ւ է մեր «հեղափոխությունը» մտքի առումով այսքան խղճուկ, անճարակ, անդեմ ու դժգույն, անգամ` հակաինտելեկտուալ։ Ինչո՞ւ են «հեղափոխականները» այսքան անհետաքրքիր, հարմարվող ու իշխանության մեջ` հնազանդ, հանրության հետ` ագրեսիվ։

***

Ո՞րն է տնտեսական հեղափոխության իմաստը։ Այդ հարցի պատասխան ՀՀ իշխանությունը՝ Նիկոլ Պաշինյանը, չի բացահայտել։ Ստիպված դա մենք պետք է փորձենք անել։

Նիկոլը մեկ խնդիր ունի՝ պահել իշխանությունը։ Այս առումով նա շատ լուրջ խնդրի առջև է հայտնվել։ Նա ունի բացարձակ իշխանություն, սակայն իշխանությունը և հիմնական կապիտալը հակամարտ քաղաքական բևեռներում են հայտնվել։

Մինչ իշխանափոխությունը փողն ու իշխանությունը սերտաճած էին՝ փողը ծնում էր իշխանություն, իսկ իշխանությունը՝ փող։

Իշխանափոխությունից հետո իրավիճակ էր փոխվել՝ փողը դադարել էր լինել քաղաքական գործոն։ Կար երկու ճանապարհ։ Մեկ ճանապարհն այն էր, որ մեծ փողի ու իշխանության տարանջատումը ստանար ինստիտուցիոնալ բնույթ, ինչը ենթադրում էր մի շարք ռեֆորմներ։ Դա չարվեց։ Հիմա գնում ենք երկրորդ ճանապարհով՝ մեծ կապիտալը ենթարկեցնել իշխանությանը, իսկ հաջորդ փուլում նորից սերտաճել։

Պատահական չէ, որ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը նույն անվանումն ունի, ինչ կառավարող ֆրակցիան։ Նորմալ երկրում դա մեծ սկանդալի և կառավարության հրաժարականի պատճառ կդառնար։ Դա, իհարկե, նորմալ երկրում։

Այդ հիմնադրամի ստեղծումը խորհրդանշական բնույթ ուներ։ Հպատակության հարկ եք մուծում հիմնադրամին և դրանով հայտնում եք ձեր լոյալությունը՝ հնազանդություն իշխանությանը։ Դա կապիտալի և իշխանության սերտաճման ակտ է։ Իսկ եթե չեք մուծվում, ապա ամբոխի հրճվանքի բացականչությունների տակ ձեզնով կցբաղվի ՀՔԾ-ն։

Դա նախկին իշխանության ռեստավրացիա է նշանակում, սակայն նոր դեմքով։ Դա է հայտարարված տնտեսական հեղափոխության իրական բովանդակությունը։

Նախկին իշխանության հիմնական բնութագիրը իշխանության և կապիտալի սերտաճումն էր։ Հիմա նույն գործընթացն է կատարվում։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը