Քաղաքական

24.12.2019 15:15

Շնորհակալ եմ ձեզ ու զգացված եմ ձեր վերաբերմուքից. Ռոբերտ Քոչարյանի նամակը բանտից

Շնորհակալ եմ ձեզ ու զգացված եմ ձեր վերաբերմուքից. Ռոբերտ Քոչարյանի նամակը բանտից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նամակը արվեստի և մշակույթի այն գործիչներին, որոնք հանդես էին եկել հայտարարությամբ իրեն կալանքից ազատ արձակելու պահանջով:

Ներկայացնում ենք նամակի տեքստն ամբողջությամբ.

Հարգելի բարեկամներ,

Գրում եմ ձեզ, որպեսզի հայտնեմ իմ անկեղծ երախտագիտությունը ձեր անունից հրապարակված հայտարարության համար, ուր կոչ էիք անում ազատել ինձ կալանքից։ Շնորհակալ եմ ձեզ ու զգացված եմ ձեր վերաբերմուքից: Տաղանդավոր, հայտնի և հեղինակավոր մարդկանց այսպիսի խմբի ուշադրությունը և հոգածությունը պատիվ կբերի ցանկացած քաղաքական և պետական գործչի: Ձեզանից շատերին ճանաչում եմ անձամբ, մյուսների հետ ակնկալում եմ ծանոթանալ առաջին իսկ հնարավորության դեպքում:

Ուզում եմ հատուկ շեշտել ձեր քաղաքացիական դիրքորուշումը և քաղաքացիական արիությունը, որի շնորհիվ արտահայտել եք ձեր համոզմունքը՝ ուշադրություն չդարձնելով իշխանությունների տեսակետին: Կցանկայի, որ իմանաք. խնդիրը ապօրինի կալանավորման մեջ չէ միայն: Խոսքը է գնում իրավական ամենաթողության, քաղաքական հալածանքների և մեր ինքնությունը կազմաքանդելու մասին:

Սիրելի բարեկամներ, կրկին անկեղծ շնորհակալություն հայտնելով բոլորիդ, ուզում եմ շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: Առողջութուն ու բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին:

Անկեղծ հարգանքով՝ Ռոբերտ Քոչարյան

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։