Քաղաքական

23.12.2019 17:58

Արցախի հարցի կարգավորման ռազմավարություն չունենալը վտանգավոր է․ Կիրո Մանոյան (տեսանյութ)

Արցախի հարցի կարգավորման ռազմավարություն չունենալը վտանգավոր է․ Կիրո Մանոյան (տեսանյութ)

«Ասվում էր՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին կարևորում է Հայաստանը, բայց Բրատիսլավայում ԱԳ նախարարների ժողովից առաջ վարչապետն ԱԺ-ում հայտարարեց, որ հարցի կարգավորման գծով մեր և Արցախի իշխանությունների մոտեցումների մեջ ոչ մի տարբերություն չկա, հարյուր տոկոսով նույնն է: Սա հայտարարել այդպիսի հանդիպումից առաջ, որտեղ ենթադրաբար պիտի բարձրացվեր հարց, որ կարևոր է Արցախի հանրապետության ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին, անհասկանալի է, որովհետև եթե նույն բանն եք ասելու, ինչո՞ւ պիտի մասնակցեն»,-«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Մանրամասն՝ yerevan.today–ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։