Ինչ արժե Փաշինյանի «նվիրվածությունը» ընտանեկան արժեքներին
Կառավարությունն իր վերջին նիստում մի շա՜տ դարակազմիկ որոշում կայացրեց։
Որոշեց «երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ միջոցառումից գումարները վերաբաշխել երեխաներին ընտանիքներ վերադարձնելու միջոցառումներին» Փաշինյանի քմահաճույքով գիշերօթիկ դպրոցներից դուրս մնացած 260 երեխաներին «բնաիրային օգնություն» ցուցաբերելու` հագուստ, կոշիկ, սնունդ բաժանելու նպատակով։
Պարզ ասած`կտրել գիշերօթիկների վրա «վատնվող» միջոցները եւ դրանց մի փոքր` շատ փոքր մասը «երեխաներին ընտանիք վերադարձնելու» անվան տակ «շպրտել» ընտանիքներին, որոնք, երեխաների խնամքը հոգալու տարրական պայմաններ եւ հնարավորություններ չունենալով` ապավինում էին գիշերօթիկներին։ Սա ներկայացվեց որպես «ընտանիքից օտարված» այդ երեխաների նկատմամբ «աննախադեպ հոգածու» վերաբերմունքի դրսեւորում։
Եվ ի՞նչ եք կարծում, ո՞րն է այդ «միջոցառման» գինը։ Ընդամենը`10, 6 միլիոն դրամ (22 հազար դոլար կամ 86 դոլար` յուրաքանչյուր երեխայի համար)։ Ճիշտ այնքան, ինչքան անհրաժեշտ է 7 նախարարի թաքուն կրկնապատկված 1,5 միլիոն դոլարանոց ամսական աշխատավարձերը վճարելու, «սաղ-սաղ»` երկու անգամ ավելի, քան ծախսվեց Վարդավառի օրը Ազգային ժողովի մոտ խալի լվանալու, եւ կրկնակի պակաս` «սեռափոխման պերֆորմանսին» նվիրված «Մել» ֆիլմի ֆինանսավորման պետական բաղադրիչը (20 միլիոն դրամը) ապահովելու համար։
Համեմատեք այս թվերը, համադրեք Հանրապետության հրապարակի նոր տոնածառի վրա ներդրված 71 միլիոն դրամի, «միասին ուրախ նոր տարի անելու» միջոցառման համար տրամադրված 700 հազար, ըստ որոշ աղբյուրների` 900 հազար դոլարի, Աննա Հակոբյանի արտաքին տեսքի «բարելավմանը» նվիրաբերված 40 հազար դոլարի հետ, եւ պարզ կլինի` ինչքան է կարեւորում Փաշինյանը «երեխաներին ընտանիք վերադարձնելու» աստվածահաճո գործը, եւ ի՜նչ զոհաբերությունների է պատրաստ`զոմբիների աչքին ավելորդ անգամ թոզ փչելու համար... Ասեք, որ արդար է։
Ինչ արժե Փաշինյանի «նվիրվածությունը» ընտանեկան արժեքներին
Կառավարությունն իր վերջին նիստում մի շա՜տ դարակազմիկ որոշում կայացրեց։
Որոշեց «երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ միջոցառումից գումարները վերաբաշխել երեխաներին ընտանիքներ վերադարձնելու միջոցառումներին» Փաշինյանի քմահաճույքով գիշերօթիկ դպրոցներից դուրս մնացած 260 երեխաներին «բնաիրային օգնություն» ցուցաբերելու` հագուստ, կոշիկ, սնունդ բաժանելու նպատակով։
Պարզ ասած`կտրել գիշերօթիկների վրա «վատնվող» միջոցները եւ դրանց մի փոքր` շատ փոքր մասը «երեխաներին ընտանիք վերադարձնելու» անվան տակ «շպրտել» ընտանիքներին, որոնք, երեխաների խնամքը հոգալու տարրական պայմաններ եւ հնարավորություններ չունենալով` ապավինում էին գիշերօթիկներին։
Սա ներկայացվեց որպես «ընտանիքից օտարված» այդ երեխաների նկատմամբ «աննախադեպ հոգածու» վերաբերմունքի դրսեւորում։
Եվ ի՞նչ եք կարծում, ո՞րն է այդ «միջոցառման» գինը։ Ընդամենը`10, 6 միլիոն դրամ (22 հազար դոլար կամ 86 դոլար` յուրաքանչյուր երեխայի համար)։
Ճիշտ այնքան, ինչքան անհրաժեշտ է 7 նախարարի թաքուն կրկնապատկված 1,5 միլիոն դոլարանոց ամսական աշխատավարձերը վճարելու, «սաղ-սաղ»` երկու անգամ ավելի, քան ծախսվեց Վարդավառի օրը Ազգային ժողովի մոտ խալի լվանալու, եւ կրկնակի պակաս` «սեռափոխման պերֆորմանսին» նվիրված «Մել» ֆիլմի ֆինանսավորման պետական բաղադրիչը (20 միլիոն դրամը) ապահովելու համար։
Համեմատեք այս թվերը, համադրեք Հանրապետության հրապարակի նոր տոնածառի վրա ներդրված 71 միլիոն դրամի, «միասին ուրախ նոր տարի անելու» միջոցառման համար տրամադրված 700 հազար, ըստ որոշ աղբյուրների` 900 հազար դոլարի, Աննա Հակոբյանի արտաքին տեսքի «բարելավմանը» նվիրաբերված 40 հազար դոլարի հետ, եւ պարզ կլինի` ինչքան է կարեւորում Փաշինյանը «երեխաներին ընտանիք վերադարձնելու» աստվածահաճո գործը, եւ ի՜նչ զոհաբերությունների է պատրաստ`զոմբիների աչքին ավելորդ անգամ թոզ փչելու համար...
Ասեք, որ արդար է։
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից