Աշխարհ

23.12.2019 12:03


Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի կանանց թիմի անդամ Տաթև Հակոբյանը (87 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 105 կգ, իսկ հրումում` 127 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով Հակոբյանը դարձավ ոսկե մեդալակիր:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Իզաբելա Յայլյանը 59 կգ քաշում երկամարտի 201 կգ արդյունքով 6-րդն է:

Այս խորագրի վերջին նյութերը