Կարծիք

23.12.2019 12:00


Հայաստանի Հանրապետությունը ստի թագավորություն է

Հայաստանի Հանրապետությունը ստի թագավորություն է

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
(Նախագիծ)

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ստի թագավորություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության գործունեության և զարգացման հիմնական սկզբունքը երկակի ստանդարտների կիրառումն է:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեքը իշխանական և իշխանահաճո տարրերի ընտանիքների բարեկեցությունն է:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացվում է դատարանների մուտքերն արգելափակելու և հանրապետության հրապարակից դատավորներին սպառնալու միջոցով:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունում օրինականությունն ապահովվում է քաղաքական այլախոհներին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու և թաթիկները կտրելու միջոցով:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն տնօրինվում է՝ ըստ քմահաճույքի:

Հոդված 7. Կեցցե՜ Հայաստանի Հանրապետության հպարտ ու խաբված ժողովուրդը։

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը