Լրահոս

22.12.2019 18:40

Ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը երեխաներ են, «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը երեխաներ են, «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 21-ին, հերթական՝ շմոլ գազի թունավորման դեպքն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Այնթափ գյուղի բնակիչ՝ 1-ամյա Մարկ Գ-ն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ոստիկանության Մասիսի բաժին դարձյալ ահազանգ է ստացվում «Մասիս» բժշկական կենտրոնից, որ նույն ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 13-ամյա Գոռ Գ-ն, 11-ամյա Քնարիկ Գ-ն, 67-ամյա Քնարիկ Գ-ն, իսկ կարճ ժամանակ անց, ժամը 22։20-ին այս անգամ ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվում «Մուրացան» բժշկական կենտրոնից, որ նույն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 34-ամյա Սուսաննա Հ-ն։

Ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպերլիազոր Զաքարյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Այնթափ գյուղի 9-րդ փողոցի 4/2 տնից, որտեղ խոհանոցի ջրատաքացուցիչի օդափոխիչի խափանման հետևանքով առաջացել է շմոլ գազի արտահոսք։ Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։