Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ավելի քան 25 տարի, սակայն, այս խնդրի լուծման հեռանկարը չի երևում:
Ի՞նչ է սպասվում մեզ այս խնդրի լուծման վերաբերյալ հաջորդ 20-25 տարիներին: Փորձենք ներկայացնել այս հոդվածում:
Ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումների պատմական քրոնիկոնը
Փուլ առաջին. 1988-ից մինչև ԽՍՀՄ-ի փլուզում
Ինչպես հայտնի է, ղարաբաղյան շարժումը սկսվեց հենց այն փուլում, երբ շատերը համոզված էին, որ Գորբաչովը կարող է այս հարցը լուծել վարչահրամայական եղանակով: Ինչպես որ ժամանակին Ղրիմը Ռուսաստանից հանձնեցին Ուկրաինային: Սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին, որ այս խնդիրն այդ եղանակով չի լուծվի, քանզի ԽՍՀՄ-ում կային բազմաթիվ «ղարաբաղներ», որոնք դրա արդյունքում կարող էին բռնկվել, և ԽՍՀՄ-ը կարող էր մնալ դրանց տակ:
Արդյունքում՝ ղարաբաղյան շարժման առաջնորդներն այն եզրահանգման եկան, որ այս հարցը ԽՍՀՄ-ի շրջանակներում չի լուծվի, և շարժումը ղարաբաղյան պահանջատիրությունից սրընթաց վերածվեց անկախականի:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայ հանրության մեջ մեծ հույս առաջացավ, որ վերջապես Ղարաբաղի հարցը կլուծվի Մոսկվայի օգնությամբ, քանզի Ելցինի իշխանության հիմքը կազմում էին հենց այն դեմոկրատական շրջանակները՝ Գալինա Ստարավոյտովան, Անատոլի Սոբչակը, Անդրեյ Սախարովը, ովքեր մինչ իշխանության գալը հայամետ դիրքորոշում ունեին այս հարցում: Սակայն պարզվեց, որ նույնիսկ Ելցինի «դեմոկրատական» կոչված իշխանությունը վախենում էր ճանաչել Ղարաբաղի անկախությունն Ադրբեջանից, քանի որ Ռուսաստանը բաղկացած էր 89 նմանատիպ «ղարաբաղներից»: Ավելին՝ Ելցինը նույնիսկ Ղրիմն այն ժամանակ ռիսկ չարեց պոկել Ուկրաինայից և միացնել Ռուսաստանին՝ նույն պատճառով:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ պարզվեց, որ Ղարաբաղի անկախության մեջ շահագրգռված չէին ոչ միայն Ռուսաստանը, այլև հարևան Վրաստանը, Թուրքիան ու Իրանը: Երեքն էլ ունեին տարածքային ամբողջականության պահպանման խնդիրներ և, բնականաբար, դեմ էին, որ Ղարաբաղն անկախանար Ադրբեջանից: Այս ամենի հետ մեկտեղ՝ Ղարաբաղի անկախացմամբ շահագրգրված չէին նաև ԱՄՆ-ը և Եվրամիությունը, քանզի չէին ուզում, որ այս խնդիրը շղթայական ռեակցիայով վարակեր նաև այլ երկրներին:
Այսպիսով, եթե ամփոփենք, ապա կարող ենք պնդել, որ Ղարաբաղիհարցումմենքդաշնակիցներչենքունեցելո՛չՀյուսիսում, ո՛չԱրևելքում, ոչէլԱրևմուտքում:
Սակայն մեր ժողովրդի ցանկությունը և դեպքերի հետագա զարգացումը հանգեցրին լայնածավալ պատերազմի, որից, բարեբախտաբար, մենք հաղթող դուրս եկանք:
1994-ի մայիսին, հրադադարի կնքումից հետո սկսվեցին այս հարցի շուրջ մեծ դիվանագիտական աշխատանքները, որոնք, սակայն, ցավոք սրտի, մեզ համար լուրջ հաջողություն չէինխոստանում: Ճիշտ է, նույն թվականի դեկտեմբերին, Բուդապեշտում Ղարաբաղը ընդունվում է որպես հակամարտող կողմ, սակայն, ադրբեջանցիների պնդմամբ, ղարաբաղյան կողմ հասկացությունը լղոզվեց՝ այստեղ նեռարելով նաև տարածքի ադրբեջանական համայնքին:
Ադրբեջանցիների նպատակը Ղարաբաղի քաղաքական սուբյեկտայնությունը լղոզելն էր, որպեսզի հետագայում նրա դերը հնարավորինս անորոշ լինի: Եվ հենց այդպես էլ եղավ, թեև Ղարաբաղը 1994-ին ընդունվեց որպես հակամարտության կողմ, նրա հետ ադրբեջանցիները այդպես էլ լիարժեք բանակցային ֆորմատ հրաժարվեցին ձևավորել՝ պատճառաբանելով, որ Ղարաբաղը պետք է ներկայացնի նաև այս տարածքի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին:
Բացի այդ, Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ այն ժամանակ միջնորդների մոտ կար հստակ պատկերացում, որ Ղարաբաղը որևէ ձևով դուրս չէր կարող գալ Ադրբեջանի կազմից: Դա հիմնավորված էր այն հանգամանքով, որ Մինսկի խմբում առանցքային դերը կատարում էր Ռուսաստանը, որն էլ, իր հերթին, հենց այդ ժամանակ Չեչնիայում պատերազմ էր վարում Դուդաևի դեմ: 1995-ին Մինսկի խմբում ընդունվեց համանախագահություն հասկացությունը և այդ փուլում Մինսկի խմբի համանախագահներ դարձան Շվեդիան և Ռուսաստանը: Հետագայում Շվեդիային փոխարինեց Ֆինլյանդիան, սակայն բոլորի համար էլ ակնհայտ էր, որ այս ֆորմատում գերակա դերը պատկանում էր Ռուսաստանին:
1996-ին Լիսաբոնում ԵԱՀԿ-ի վեհաժողովն առաջարկեց ընդունել այն դրույթը, որ Ղարաբաղի ինքնորոշումը պետք է իրականացվի Ադրբեջանի կազմի շրջանակներում, և միայն Հայաստանի վետոն վիժեցրեց այդ փաստաթուղթը: Իսկ դա նշանակում էր, որ այդ ժամանակահատվածում դրսի ակտիվ խաղացողները հիմնականում ունեին ադրբեջանամետ դիրքորոշում հետևյալ պատճառներով.
–Ռուսաստանն այդ ժամանակ պատերազմ էր վարում անջատողական-չեչենների դեմ և ուրեմն չէր կարող Ղարաբաղի հարցում չլինել ոչ ադրբեջանամետ:
–Իրանը չէր կարող լինել հայամետ, գոնե հրապարակավ, քանզի իր տարածքում ապրում են տասնյակ միլիոնավոր ադրբեջանցիներ:
–Թուրքիան ակտիվորեն հանդես էր գալիս ադրբեջանամետ դիրքերից:
–Վրաստանն այդ փուլում և մինև այսօր էլ ունի Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները և այդ իսկ պատճառով էլ նույնպես չէր կարող չլինել ադրբեջանամետ:
–Ինչ վերաբերում է ամերիկացիներին և եվրոպացիներին, ապա նրանք ոչ մի հիմք չունեին խիստ հակադրվել Հայաստանի հարևանների դիրքորոշումների հետ:
Ահա թե ինչու այդ ժամանակ էլ Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր այն հայտնի տեսակետով, որ ՀայաստանիուՂարաբաղիհակառակորդըոչթեԱդրբեջաննէ, այլողջաշխարհը, ևուրեմն, աշխարհինհակադրվելըհղիէհայժողովրդիհամարմեծվտանգներով:
Եվ 1997-ի սեպտեմբերին միջնորդները հերթական առաջարկով հանդես եկան՝ «փուլային» կոչված տարբերակով, Տեր-Պետրոսյանըհամաձայնեցմիջնորդներիառաջարկներին:
Այս տարբերակի էությունը հետևյալն էր՝ հայկական զորքերը դուրս էին բերվում 5 շրջաններից, այստեղ տեղակայվում էին «խաղաղապահ ուժերը», Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաները վերաբացվում էին և որից հետո կողմերը շարունակում էին բանակցել Ղարաբաղի հետագա վերջնական կարգավիճակի դիմաց: Տեր-Պետրոսյանի համաձայնության հիմնավորումն այն էր, որ եթե հայկական կողմը մերժեր այդ ծրագիրը, ապա Ադրբեջանը հերթական անգամ կստանար լեգիտիմ հիմնավորում ուժով լուծել խնդիրը: Բացի այդ, ըստ 1–ին նախագահի, հաշվի առնելով Ադրբեջանի նավթային պաշարները՝ հետագա ժամանակն առավելապես կաշխատեր Բաքվի օգտին, և ժամանակի ընթացքում Հայաստանի դիրքերը դիվանագիտական հարթակում է՛լ ավելի կվատանային:
Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի այս տեսակետին դեմ դուրս եկան Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Բաբայանը և Սերժ Սարգսյանը: Վերջիններս մերժեցին ոչ միայն Տեր-Պետրոսյանին, այլև, փաստացի, նաև միջնորդներին, որն էլ հիմք տվեց Տեր-Պետրոսյանին պնդելու, որ Հայաստանում իշխանության է գալիս, այսպես կոչված, «պատերազմիկուսակցությունը»:
Ղարաբաղիհարցը 1998-իցմինչև 2007 թվականը
Հայաստանի նոր իշխանությունները քաջ գիտակցում էին, որ միջազգային հանրությանը դժվար կլինի համոզել այն թեզը, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Միջազգային հանրությունն ուներ իր տրամաբանությունը, որտեղ Ղարաբաղի ինքնորոշումը Ադրբեջանի կազմից դուրս կարող էր խառնել շատ երկրների գործեր:
Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի դիրքորոշումները այս հարցում հասկանալի էին: Թույլ տեղը մնում էր Արևմուտքը, ով առարկայական և իմպերատիվ վախ չուներ Կովկասում ինքնորոշման գաղափարի հանդեպ: Բացի այդ, ամերիկացիները այդքան էլ շահագրգրված չէին, որ այս հարցում Մոսկվան կատարի գերակա դեր: Իսկ եթե գործեր փուլային տարբերակը և կոնֆլիկտի գոտի մուտք գործեին խաղապահները, որի կազմում կարող էին լինել նաև ռուսներ կամ Մոսկվային դաշնակից ուժեր, ապա Մոսկվայի ազդեցությունը այս տարածաշրջանի վրա է՛լ ավելի կմեծանար:
Մոսկվային միշտ շահավետ է, որ այս խնդիրը լուծվի մասնակի տարբերակով և ոչ ամբողջապես, որպեսզի անհրաժեշտ լինի, կողմերին մասնակի լուծումներ առաջարկելու դեպքում, տարածաշրջան բերել խաղաղապահ ուժեր, որպեսզի նրանք բուֆերի դեր կատարեն և թույլ չտան ռազմական գործողություններ վերսկսել: Իսկ այս տարածաշրջանային կոնֆլիկտին մոտ երկրներից Թուրքիան, բնականաբար, չի կարող կատարել մեծ դեր, նույնը վերաբերում է Իրանին, և ուրեմն, միակ երկիրը, որն այդ դերը կարող է կատարել, Ռուսաստանն է: Վերջինս Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերվելու երկար պատմական փորձ ունի, և ուրեմն, խաղաղապահ ուժերի մասով հենց Մոսկվայի դերը կարող է մեծ լինել:
Հենց այդ պատճառով էլ Մոսկվային շահավետ էր այդ փուլային տարբերակը: Ֆորմալ տեսանկյունից ընդունում էր այն դրույթը, որ Ղարաբաղի ինքնորոշումը պիտի իրացվի Ադրբեջանի կազմում, սակայն դե-ֆակտո իր խաղաղապահ ուժերը տեղակայելով առկախված կարող էր պահել Ղարաբաղին՝ Բաքվին կախված վիճակի մեջ պահելով Մոսկվայից:
Հասկանալի է, որ այս մոտեցումը միգուցե ընդունելի էր Տեր-Պետրոսյանի, բայց ոչ հայ ժողովրդի համար: Բացի այդ, Ղարաբաղը ցանկացած պահի կարող էր զոհաբերվել Ադրբեջանին՝ ինչ-ինչ պայմաններ կատարելուց հետո:
Հասկանալի էր, որ իրերի այս դասավորությունը դուր չէր գալիս նաև Արևմուտքին, որին շահավետ էր, որ այս խնդիրը լուծվի ոչ թե մասնակի, այլ ամբողջովին, որպեսզի խաղաղապահների գործոնը լինի կամ խիստ ժամանակավոր, կամ էլ էական դեր չկատարի տարածաշրջանի վրա:
Հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ 1998-ի աշնանը Հայաստանի նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի փոփոխի միջնորդների կարծիքը խնդրի կարգավորման վերաբերյալ, սկսեց ակտիվորեն խաղի մեջ ներքաշել Վաշինգտոնին՝ վերջինիս փորձելով համոզել, որ կարելի է գտնել մի այնպիսի ամբողջական բանաձև, որն ընդունելի կլինի կողմերի համար: Ամերիկացիները նոր էին դարձել ՄԽ-ի համանախագահող` 1997-ի փետրվարին, և Երևանի ջանքերով ու Վաշինգտոնի ակտիվ դերակատարմամբ` 1998-ին համանախագահները նոր առաջարկով են հանդես գալիս՝ այսպես կոչված, «Ընդհանուրպետության» անվանմամբ: Այս նոր առաջարկի իմաստն այն էր, որ Ղարաբաղն Ադրբեջանի հետ կարող է կազմել նոր միասնական պետություն: Այդ փորձն ամերիկացիներն ունեին արդեն Բոսնիայում: Այս քայլն այն ժամանակ փրկօղակ էր հայկական կողմի համար: Բոլորն էլ հասկանում էին, որ այս գաղափարը կենսունակ չի կարող դառնալ, քանզի չի կարող 150–հազարանոց միավորն իրավահավասար միություն կազմել 7 մլն-անոց միավորի հետ: Սակայն այստեղ կարևոր էր ոչ այնքան այս գաղափարի իրականացումը, որքան այն միտքը, որ ՍտեփանակերտնուԲաքունպետքէդառնայինհավասարիրավունքներունեցողսուբյեկտներ: Մանավանդ որ ամերիկացիներն անկեղծորեն հավատում էին այս գաղափարին, քանզի ունեին Բոսնիայի փորձը, միաժամանակ, նրանք ոգևորված էին, որ այս դեպքում կարող էր հնարավոր լիներ խնդիրը լուծել նույնիսկ առանց խաղաղապահ ուժերի:
Ահա թե ինչու ամերիկացիները շահագրգռված էին այդ գաղափարի հարցում։ Արդյունքում՝ հայկական կողմին հաջողվեց կոտրել միջնորդների հին կարծրատիպերը խնդրի կարգավորման փիլիսոփայության մասով: Եվ տրամաբանական էր, որ այս առաջարկը Երևանն ընդունեց, իսկ Բաքուն մերժեց, ինչը դիվանագիտական առումով էլ մեծ ձեռքբերում էր մեզ համար: Քանզի մինչ այդ միջնորդների առաջարկը մերժում էր միայն Երևանը:
Իսկ դա շատ կարևոր էր, քանզի Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման լեգիտիմ հիմքը վերանումէր:
Ավելին՝ «Ընդհանուր պետություն» գաղափարի՝ խաղի մեջ մտցնելուց և Բաքվի կողմից այն մերժելուց հետո Երևանի իմիջն Արևմուտքում շեշտակիորեն մեծացավ: 1999-ի ապրիլին Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիև առաջին հանդիպումն անցավ արդեն հայկական դիվանագիտական հաջողության ներքո:
Դրա պտուղները երևացին 2001-ի գարնանը Քի Ուեսթում, որտեղ արդեն քննարկվում էր ոչ թե Ղարաբաղի իրավահավասարության հարցը, այլ ՂարաբաղըՀայաստանինմիացնելուխնդիրը:
Առաջարկը շատ պարզ էր. հայերըստանումէինՂարաբաղը, իսկադրբեջանցիները՝ՆախիջևանըԱդրբեջանինկապող վերգետնյա ճանապարհը՝ էստակադան։ Հայերը ստանում էին տարածք, իսկ ադրբեջանցիները՝ տրանսպորտային կապ Նախիջևանի հետ: Հայաստանը որևէ տարածք չէր կորցնում՝ իրեն միացնելով Ղարաբաղը: Ադրբեջանցիները չէին ստանում Ղարաբաղը, սակայն փոխարենը ստանում էին ճանապարհ Նախիջևանի հետ: Վաշինգտոնն էլ համոզում էր Հեյդար Ալիևին, որ հայերի հետ խաղաղ ձևով գոյատևելը միակ հնարավորությունն է՝ թուլացնելու կախվածությունը Մոսկվայից: Լուրջ քանակի խաղաղապահ ուժերի պահանջ չէր լինելու, քանզի խնդիրը վերջնական լուծում էր ստանալու: Հեյդար Ալիևը քիչ էր մնում համաձայներ, և միայն վերջին պահին նա վախեցավ և հրաժարվեց այդ առաջարկից:
Ճիշտ է, խնդիրը չլուծվեց, սակայն հայերը ստացան դիվանագիտական հսկայական օգուտ: Միջնորդները հասկացան, որ մերժող կողմը կրկին Ադրբեջանն էր, իսկ հայերը կոնստրուկտիվ էին տրամադրված: Բացի այդ, Ղարաբաղի հանդեպ վերաբերմունքը միջնորդների կողմից կտրուկ փոխվեց:
Արդեն բոլորն էին հասկանում, որ հասունանում է նոր գաղափար, որի հիմքում պիտի լինի այնպիսի փոխզիջումային տարբերակ, որն ընդունելի լինի և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների համար:
Արևմուտքի դիրքորոշման այս փոփոխությունը մուլտիպլիկացիոն ազդեցություն ունեցավ նաև Մոսկվայի վրա: Մանավանդ, որ չեչենական պատերազմն արդեն ավարտված էր և Մոսկվան արդեն չէր վախենում իր տարածքում հնարավոր անջատողական գործընթացից:
Բացի այդ, հայ-ռուսական հարաբերությունները զարգանում էին ամենաբարձր մակարդակով, ինչին նպաստում էր նաև Պուտին-Քոչարյան անձնական խիստ դրական հարաբերությունների գործոնը:
Արևմուտքի համար իր դիրքորոշման փոփոխման վրա ազդեց նաև Կոսովոյի գործոնը:
Վերը բերված այս հանգամանքները էապես փոխեցին Ղարաբաղի լուծման հարցում պատկերացումները:
Եվ հենց այդ ժամանակ էլ ծնվեց «տարածքներ՝կարգավիճակիդիմաց» հանրահայտ գաղափարը, որը միս ու արյուն ստացավ 2007-ի աշնանը Մադրիդում: Համանախագահների կողմից այն կոչվեց «Մադրիդյանսկզբունքներ», որը բաղկացած էր խնդրի կարգավորման երեք սկզբունքներից և վեց տարրերից: Այդ սկզբունքներն էին՝
-ուժիչկիրառում,
-տարածքայինամբողջականությանպահպանմանհարգում,
-ազգերիինքնորոշմանիրավունքիընդունում:
Այդ սկզբունքների հիման վրա խնդիրն առաջարկվում էր լուծել վեց քայլերից բաղկացած փաթեթով՝
Հավելենք, որ այս առաջարկները միջնորդների կողմից այնքան լուրջ էին մշակված, որ Ադրբեջանը ռիսկ չարեց մերժել այն:
Այս առաջարկը՝ որպես քննարկման հիմք, բնականաբար, ընդունվեց նաև հայկական կողմից, և միջնորդների համար ուղենիշ դարձավ հետագա կարգավորման գործընթացը տանել հենց այս ուղությամբ:
Ո՞րն Էր «Մադրիդի» արժեքը մեզ համար
Առաջին
Պետք է նշել, որ «Մադրիդը» մերհամարմեծդիվանագիտականհաղթանակէրայնիմաստով,որառաջինանգամմիջազգայինհանրություննընդունեցայնգաղափարը, որԼեռնայինՂարաբաղնիրավունքունիհանրաքվեիճանապարհովիրճակատագիրըկերտելԱդրբեջանիկազմիցդուրս: Մինչ այդ միջազգային հանրությունը կտրականապես դեմ էր այդ գաղափարին:
Երկրորդ
Միջնորդների կողմից ցանկացած առարկայական առաջարկ՝ հիմնված այս սկզբունքների վրա, որտեղ հստակ ամրագրված չի լինի Ղարաբաղի կարգավիճակը, Հայաստանը կարող է մերժել: Իսկ այդ հստակության դեպքում կմերժի Ադրբեջանը: Արդյունքում, կարելի է պնդել, որ այս ֆորմատում կողմերը ընդհանուր հայտարարի չեն կարող գալ, բայց և չեն կարող միակողմանի ուժային քայլերի դիմել: Ինչը նշանակում է, որ Մադրիդը փաստացի ոչ միայն լեգիտիմացրեց Ղարաբաղի ինքնորոշման գաղափարը, այլև կոնֆլիկտի սառեցման լեգիտիմ հիմք դրեց, որը նույնպես շահավետ է հայկական կողմին: Քանզի ժամանակը բոլոր կողմերին սովորեցնում է հարմարվել իրավիճակին: Միակ վտանգը, որն այստեղ կարող է լինել, դա այն է, որ ժամանակը Ադրբեջանը կարողանա կապիտալիզացնել իր օգտին՝ հաշվի առնելով իր նավթային գործոնը: Իսկ Հայաստանը՝ ճիշտ հակառակը, ժամանակի ընթացքում թուլանա և վերջնարդյունքում այս մրցակցության մեջ պարտվի Ադրբեջանին:
Երրորդ
Ադրբեջանը Մադրիդից հետո այլևս չի ունենա լեգիտիմ հիմք սկսելու պատերազմական գործողություն Հայաստանի դեմ, եթե, իհարկե, Հայաստանը միջնորդների բոլոր առաջարկները չմերժի: Իսկ այդպիսի իրավիճակ կարող է լինել միայն հայկական կողմից բացահայտ անմեղսունակության պահվածքի դեպքում, ինչը բացառվում է: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը մադրիդյանի արդյունքում ստացել է կոնֆլիկտը սառեցնելու ժամանակ, որի արդյունավետ օգտագործելու դեպքում մենք կարող ենք վերջնականապես լուծել այս խնդիրը:
Չորրորդ
Մադրիդյան սկզբունքների այս 6 էլեմենտների հիման վրա հնարավոր չի լինի դուրս բերել Արցախը Ադրբեջանի կազմից, եթե Երևանի ու Բաքվի միջև ուժերի հավասարակշռությունը նույնը լինի: Այսինքն, այս սկզբունքների հիման վրա կարելի է փաստացի սառեցնել կոնֆլիկտը, ժամանակ շահել՝ մրցակցության մեջ մտնելով Ադրբեջանի հետ՝ միաժամանակ ռազմաքաղաքական տեսանկյունից ունենալով բարենպաստ դիրքեր:
Ամփոփելով վերը նշվածը, կարող ենք հանգել հետևյալին:
Մադրիդը մեզ ընձեռեց հնարավորություն՝ փաստացի սառեցնելու կոնֆլիկտը և փաստացի չզիջելով ոչինչ: Բայց և միաժամանակ մեզ դրեց մրցակցության մեջ Ադրբեջանի հետ և որի վերջնարդյունքից է կախված այս խնդրի լուծումը:
Պետք է նշել, որ անկախ Ղարաբաղի խնդրից՝ մենք միևնույն է հայտնվելու էինք Ադրբեջանի հետ մրցակցության մեջ, որտեղ մեզ համար այդ պայքարը լինելու էր գոյության խնդիր: Կոնֆլիկտի ներկա սառեցման պայմաններում մենք ունենք ռազմաքաղաքական դիրքային առավելություն, որն Ադրբեջանը փորձում է անընդհատ փոխել:
Այս տեսանկյունից հստակ հետևություններն են՝
Կոնֆլիկտը հնարավոր չէ լուծել, քանի դեռ պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի ուժերի բալանսը
Կողմերից որևէ մեկի դիրքային առավելության դեպքում կոնֆլիկտը կլուծվի իր օգտին այս նույն Մադրիդյան սկզբունքների հիման վրա:
Հետևաբար լուրջ սպասում ունենալ այս խնդրի լուծումից դիվանագիտական հարթակում անիմաստ է: Սակայն դրա մասին հրապարակավ պաշտոնական մակարդակով նշել նույնպես չի կարելի:
Դիվանագիտական հարթակներում ներկա դրությամբ ցանկացած լուրջ ակնկալիք ունենալը հարցի լուծման վերաբերյալ կարող է գցել հայկական կողմին փուլային տարբերակի լրջագույն ծուղակի մեջ, քանի որ, այս 6 էլեմենտների ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքում առաջ է գալու փուլային տարբերակի լուծման բանաձև: Դա վտանգավոր է մեզ համար: Ահա թե ինչու հայկական կողմը չպետք է լուրջ իլյուզիա ունենա, որ այս ֆորմատում՝ ներկա փուլում, նա կարող է դիրքային առավելություն ստանալ ադրբեջանցիների հանդեպ:
Իրավիճակը դրել է մեզ մրցակցության մեջ Ադրբեջանի հետ, որի վերջնարդյունքից է կախված, թե ով կհաղթի: Ընդ որում՝ հաղթանակը կլինի ոչ միայն բուն Ղարաբաղի հարցում:
Եվ ուրեմն, հաշվի առնելով այս ամենը, Հայաստանը մոտակա տարիներին պետք է իր առջև դնի հետյալ խնդիրները.
Առաջին
Հայաստանի տնտեսական և քաղաքական համակարգերի այնպիսի բարեփոխում, որի արդյունքում, երկիրը կարողանա թռիչքաձև զարգացում ունենալ: Հակառակ դեպքում Հայաստանը Ադրբեջանի հետ մրցակցությունը կարող է պարտվել, և դա կլինի ոչ միայն Ղարաբաղի հարցի մասով:
Երկրորդ
Հայաստանը պետք է վերականգնի իր փոխվստահելի հարաբերությունները ռուսների, ամերիկացիների և եվրոպացիների հետ: Ինչպես 2000-ական թվականների ժամանակ էր:
Երրորդ
Հայաստանում պետք է ընդունվի լուրջ դեմոգրաֆիկ քաղաքականություն, որպեսզի կանխվի բնակչության ծերացման և նվազման գործընթացը:
Չորրորդ
Դիվանագիտական հարթակում Հայաստանը պիտի որդեգրի «բանակցություններ բանակցությունների համար» ռազմավարական ուղին, որտեղ ցանկացած պոպուլիզմ մեծ հարված կարող է հասցնել երկրին:
Հինգերորդ
Հայաստանը պետք է փաստացի որդեգրի Կազիմիրովի այն հայտնի թեզը, որ քանի դեռ հնարավոր չէ հասնել բանակցություններում լուրջ արդյունքների, պետք է փորձել եզրեր գտնել այնտեղ, որտեղ հնարավոր է և ընդունել այն դրույթը, որ կողմերը չունեն ոչ միայն ընդանուր հայտարար, այլև կա փոխվստահության լիակատար բացակայություն: Իսկ վերջինս գալիս է նաև պատմական միֆերից և մի շարք այլ գործոններից: Եվ ուրեմն պետք է սկսել այդ փոխվստահության վերականգման խնդիրների լուծումներից, այն է՝ վերացնել իրար հանդեպ ատելության քարոզը միաժամանակ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում: Ընդունել հումանիտար մի շարք ծրագրեր իրար նորովի ճանաչելու համար: Առաջիկա տարիները նվիրել այդպիսի հումանիտար խնդիրների լուծմանը: Ընդ որում՝ կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, որպեսզի այս ընթացքում երկու ժողովուրդների միջև հարաբերությունները վերականգվեն: Վախն ու ատելությունն իրարից դուրս գան: Եթե այս խնդիրները չլուծվեն, ապա ոչ մի Մադրիդ կամ Վիեննա չեն վերացնի երկու երկրների միջև փոխվստահության բացակայությունը:
Եթե երկու երկրների լրագրողների փոխայցելությունները թաքուն բնույթ են կրում, ապա ինչպե՞ս կարելի է ընդհանուր եզրահանգման գալ Մադրիդյան սկզբունքների այս կամ այն տարրի հարցում:
Այս մոտեցման է եկել ոչ միայն Կազիմիրովը, այլև ՌԴ վարչապետ Մեդվեդևը: Համոզված ենք, որ այդպես են մտածում նաև ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները:
Եվ ուրեմն, այսպիսի առաջարկները անսպասելի չեն լինի նաև միջնորդների համար:
Ինչ վերաբերում է բանակցային ֆորմատին, ապա այստեղ կարելի է զուգահեռ կիրառել նաև այլ երկրների փորձը, երբ բանակցային ֆորմատը բաղկացած կարող է լինել ֆորմալ և ոչ ֆորմալ ձևաչափերից:
Բայց դա արդեն առանձին քննարկման թեմա է:
Երբ երկրում հաստատվի «նոր որակի իշխանություն», ապա կարելի կլինի արդեն բացել այս բոլոր փակագծերը:
Ակնհայտ է, որ ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծման բանալին գտնվում է հիմնականում մեր երկրի ընդհանուր տնտեսական և քաղաքական զարգացման հարթակներում, որտեղ մեր հաջողությունները կարող ենք կապիտալիզացնել նաև բանակցային սեղանի շուրջ: Մնացածը պատրանքներ են ու մոլորություններ։
Ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարներն առաջիկա տասնամյակում
Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ավելի քան 25 տարի, սակայն, այս խնդրի լուծման հեռանկարը չի երևում:
Ի՞նչ է սպասվում մեզ այս խնդրի լուծման վերաբերյալ հաջորդ 20-25 տարիներին: Փորձենք ներկայացնել այս հոդվածում:
Ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումների պատմական քրոնիկոնը
Փուլ առաջին. 1988-ից մինչև ԽՍՀՄ-ի փլուզում
Ինչպես հայտնի է, ղարաբաղյան շարժումը սկսվեց հենց այն փուլում, երբ շատերը համոզված էին, որ Գորբաչովը կարող է այս հարցը լուծել վարչահրամայական եղանակով: Ինչպես որ ժամանակին Ղրիմը Ռուսաստանից հանձնեցին Ուկրաինային: Սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին, որ այս խնդիրն այդ եղանակով չի լուծվի, քանզի ԽՍՀՄ-ում կային բազմաթիվ «ղարաբաղներ», որոնք դրա արդյունքում կարող էին բռնկվել, և ԽՍՀՄ-ը կարող էր մնալ դրանց տակ:
Արդյունքում՝ ղարաբաղյան շարժման առաջնորդներն այն եզրահանգման եկան, որ այս հարցը ԽՍՀՄ-ի շրջանակներում չի լուծվի, և շարժումը ղարաբաղյան պահանջատիրությունից սրընթաց վերածվեց անկախականի:
Փուլ երկրորդ. Ղարաբաղյան հարցը 1991-ից մինչև 1997 թվական
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայ հանրության մեջ մեծ հույս առաջացավ, որ վերջապես Ղարաբաղի հարցը կլուծվի Մոսկվայի օգնությամբ, քանզի Ելցինի իշխանության հիմքը կազմում էին հենց այն դեմոկրատական շրջանակները՝ Գալինա Ստարավոյտովան, Անատոլի Սոբչակը, Անդրեյ Սախարովը, ովքեր մինչ իշխանության գալը հայամետ դիրքորոշում ունեին այս հարցում: Սակայն պարզվեց, որ նույնիսկ Ելցինի «դեմոկրատական» կոչված իշխանությունը վախենում էր ճանաչել Ղարաբաղի անկախությունն Ադրբեջանից, քանի որ Ռուսաստանը բաղկացած էր 89 նմանատիպ «ղարաբաղներից»: Ավելին՝ Ելցինը նույնիսկ Ղրիմն այն ժամանակ ռիսկ չարեց պոկել Ուկրաինայից և միացնել Ռուսաստանին՝ նույն պատճառով:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ պարզվեց, որ Ղարաբաղի անկախության մեջ շահագրգռված չէին ոչ միայն Ռուսաստանը, այլև հարևան Վրաստանը, Թուրքիան ու Իրանը: Երեքն էլ ունեին տարածքային ամբողջականության պահպանման խնդիրներ և, բնականաբար, դեմ էին, որ Ղարաբաղն անկախանար Ադրբեջանից: Այս ամենի հետ մեկտեղ՝ Ղարաբաղի անկախացմամբ շահագրգրված չէին նաև ԱՄՆ-ը և Եվրամիությունը, քանզի չէին ուզում, որ այս խնդիրը շղթայական ռեակցիայով վարակեր նաև այլ երկրներին:
Այսպիսով, եթե ամփոփենք, ապա կարող ենք պնդել, որ Ղարաբաղի հարցում մենք դաշնակիցներ չենք ունեցել ո՛չ Հյուսիսում, ո՛չ Արևելքում, ոչ էլ Արևմուտքում:
Սակայն մեր ժողովրդի ցանկությունը և դեպքերի հետագա զարգացումը հանգեցրին լայնածավալ պատերազմի, որից, բարեբախտաբար, մենք հաղթող դուրս եկանք:
1994-ի մայիսին, հրադադարի կնքումից հետո սկսվեցին այս հարցի շուրջ մեծ դիվանագիտական աշխատանքները, որոնք, սակայն, ցավոք սրտի, մեզ համար լուրջ հաջողություն չէին խոստանում: Ճիշտ է, նույն թվականի դեկտեմբերին, Բուդապեշտում Ղարաբաղը ընդունվում է որպես հակամարտող կողմ, սակայն, ադրբեջանցիների պնդմամբ, ղարաբաղյան կողմ հասկացությունը լղոզվեց՝ այստեղ նեռարելով նաև տարածքի ադրբեջանական համայնքին:
Ադրբեջանցիների նպատակը Ղարաբաղի քաղաքական սուբյեկտայնությունը լղոզելն էր, որպեսզի հետագայում նրա դերը հնարավորինս անորոշ լինի: Եվ հենց այդպես էլ եղավ, թեև Ղարաբաղը 1994-ին ընդունվեց որպես հակամարտության կողմ, նրա հետ ադրբեջանցիները այդպես էլ լիարժեք բանակցային ֆորմատ հրաժարվեցին ձևավորել՝ պատճառաբանելով, որ Ղարաբաղը պետք է ներկայացնի նաև այս տարածքի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին:
Բացի այդ, Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ այն ժամանակ միջնորդների մոտ կար հստակ պատկերացում, որ Ղարաբաղը որևէ ձևով դուրս չէր կարող գալ Ադրբեջանի կազմից: Դա հիմնավորված էր այն հանգամանքով, որ Մինսկի խմբում առանցքային դերը կատարում էր Ռուսաստանը, որն էլ, իր հերթին, հենց այդ ժամանակ Չեչնիայում պատերազմ էր վարում Դուդաևի դեմ: 1995-ին Մինսկի խմբում ընդունվեց համանախագահություն հասկացությունը և այդ փուլում Մինսկի խմբի համանախագահներ դարձան Շվեդիան և Ռուսաստանը: Հետագայում Շվեդիային փոխարինեց Ֆինլյանդիան, սակայն բոլորի համար էլ ակնհայտ էր, որ այս ֆորմատում գերակա դերը պատկանում էր Ռուսաստանին:
1996-ին Լիսաբոնում ԵԱՀԿ-ի վեհաժողովն առաջարկեց ընդունել այն դրույթը, որ Ղարաբաղի ինքնորոշումը պետք է իրականացվի Ադրբեջանի կազմի շրջանակներում, և միայն Հայաստանի վետոն վիժեցրեց այդ փաստաթուղթը: Իսկ դա նշանակում էր, որ այդ ժամանակահատվածում դրսի ակտիվ խաղացողները հիմնականում ունեին ադրբեջանամետ դիրքորոշում հետևյալ պատճառներով.
–Ռուսաստանն այդ ժամանակ պատերազմ էր վարում անջատողական-չեչենների դեմ և ուրեմն չէր կարող Ղարաբաղի հարցում չլինել ոչ ադրբեջանամետ:
–Իրանը չէր կարող լինել հայամետ, գոնե հրապարակավ, քանզի իր տարածքում ապրում են տասնյակ միլիոնավոր ադրբեջանցիներ:
–Թուրքիան ակտիվորեն հանդես էր գալիս ադրբեջանամետ դիրքերից:
–Վրաստանն այդ փուլում և մինև այսօր էլ ունի Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները և այդ իսկ պատճառով էլ նույնպես չէր կարող չլինել ադրբեջանամետ:
–Ինչ վերաբերում է ամերիկացիներին և եվրոպացիներին, ապա նրանք ոչ մի հիմք չունեին խիստ հակադրվել Հայաստանի հարևանների դիրքորոշումների հետ:
Ահա թե ինչու այդ ժամանակ էլ Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր այն հայտնի տեսակետով, որ Հայաստանի ու Ղարաբաղի հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, այլ ողջ աշխարհը, և ուրեմն, աշխարհին հակադրվելը հղի է հայ ժողովրդի համար մեծ վտանգներով:
Եվ 1997-ի սեպտեմբերին միջնորդները հերթական առաջարկով հանդես եկան՝ «փուլային» կոչված տարբերակով, Տեր-Պետրոսյանը համաձայնեց միջնորդների առաջարկներին:
Այս տարբերակի էությունը հետևյալն էր՝ հայկական զորքերը դուրս էին բերվում 5 շրջաններից, այստեղ տեղակայվում էին «խաղաղապահ ուժերը», Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաները վերաբացվում էին և որից հետո կողմերը շարունակում էին բանակցել Ղարաբաղի հետագա վերջնական կարգավիճակի դիմաց: Տեր-Պետրոսյանի համաձայնության հիմնավորումն այն էր, որ եթե հայկական կողմը մերժեր այդ ծրագիրը, ապա Ադրբեջանը հերթական անգամ կստանար լեգիտիմ հիմնավորում ուժով լուծել խնդիրը: Բացի այդ, ըստ 1–ին նախագահի, հաշվի առնելով Ադրբեջանի նավթային պաշարները՝ հետագա ժամանակն առավելապես կաշխատեր Բաքվի օգտին, և ժամանակի ընթացքում Հայաստանի դիրքերը դիվանագիտական հարթակում է՛լ ավելի կվատանային:
Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանի այս տեսակետին դեմ դուրս եկան Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Բաբայանը և Սերժ Սարգսյանը: Վերջիններս մերժեցին ոչ միայն Տեր-Պետրոսյանին, այլև, փաստացի, նաև միջնորդներին, որն էլ հիմք տվեց Տեր-Պետրոսյանին պնդելու, որ Հայաստանում իշխանության է գալիս, այսպես կոչված, «պատերազմի կուսակցությունը»:
Ղարաբաղի հարցը 1998-ից մինչև 2007 թվականը
Հայաստանի նոր իշխանությունները քաջ գիտակցում էին, որ միջազգային հանրությանը դժվար կլինի համոզել այն թեզը, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Միջազգային հանրությունն ուներ իր տրամաբանությունը, որտեղ Ղարաբաղի ինքնորոշումը Ադրբեջանի կազմից դուրս կարող էր խառնել շատ երկրների գործեր:
Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի դիրքորոշումները այս հարցում հասկանալի էին: Թույլ տեղը մնում էր Արևմուտքը, ով առարկայական և իմպերատիվ վախ չուներ Կովկասում ինքնորոշման գաղափարի հանդեպ: Բացի այդ, ամերիկացիները այդքան էլ շահագրգրված չէին, որ այս հարցում Մոսկվան կատարի գերակա դեր: Իսկ եթե գործեր փուլային տարբերակը և կոնֆլիկտի գոտի մուտք գործեին խաղապահները, որի կազմում կարող էին լինել նաև ռուսներ կամ Մոսկվային դաշնակից ուժեր, ապա Մոսկվայի ազդեցությունը այս տարածաշրջանի վրա է՛լ ավելի կմեծանար:
Մոսկվային միշտ շահավետ է, որ այս խնդիրը լուծվի մասնակի տարբերակով և ոչ ամբողջապես, որպեսզի անհրաժեշտ լինի, կողմերին մասնակի լուծումներ առաջարկելու դեպքում, տարածաշրջան բերել խաղաղապահ ուժեր, որպեսզի նրանք բուֆերի դեր կատարեն և թույլ չտան ռազմական գործողություններ վերսկսել: Իսկ այս տարածաշրջանային կոնֆլիկտին մոտ երկրներից Թուրքիան, բնականաբար, չի կարող կատարել մեծ դեր, նույնը վերաբերում է Իրանին, և ուրեմն, միակ երկիրը, որն այդ դերը կարող է կատարել, Ռուսաստանն է: Վերջինս Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերվելու երկար պատմական փորձ ունի, և ուրեմն, խաղաղապահ ուժերի մասով հենց Մոսկվայի դերը կարող է մեծ լինել:
Հենց այդ պատճառով էլ Մոսկվային շահավետ էր այդ փուլային տարբերակը: Ֆորմալ տեսանկյունից ընդունում էր այն դրույթը, որ Ղարաբաղի ինքնորոշումը պիտի իրացվի Ադրբեջանի կազմում, սակայն դե-ֆակտո իր խաղաղապահ ուժերը տեղակայելով առկախված կարող էր պահել Ղարաբաղին՝ Բաքվին կախված վիճակի մեջ պահելով Մոսկվայից:
Հասկանալի է, որ այս մոտեցումը միգուցե ընդունելի էր Տեր-Պետրոսյանի, բայց ոչ հայ ժողովրդի համար: Բացի այդ, Ղարաբաղը ցանկացած պահի կարող էր զոհաբերվել Ադրբեջանին՝ ինչ-ինչ պայմաններ կատարելուց հետո:
Հասկանալի էր, որ իրերի այս դասավորությունը դուր չէր գալիս նաև Արևմուտքին, որին շահավետ էր, որ այս խնդիրը լուծվի ոչ թե մասնակի, այլ ամբողջովին, որպեսզի խաղաղապահների գործոնը լինի կամ խիստ ժամանակավոր, կամ էլ էական դեր չկատարի տարածաշրջանի վրա:
Հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ 1998-ի աշնանը Հայաստանի նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի փոփոխի միջնորդների կարծիքը խնդրի կարգավորման վերաբերյալ, սկսեց ակտիվորեն խաղի մեջ ներքաշել Վաշինգտոնին՝ վերջինիս փորձելով համոզել, որ կարելի է գտնել մի այնպիսի ամբողջական բանաձև, որն ընդունելի կլինի կողմերի համար: Ամերիկացիները նոր էին դարձել ՄԽ-ի համանախագահող` 1997-ի փետրվարին, և Երևանի ջանքերով ու Վաշինգտոնի ակտիվ դերակատարմամբ` 1998-ին համանախագահները նոր առաջարկով են հանդես գալիս՝ այսպես կոչված, «Ընդհանուր պետության» անվանմամբ: Այս նոր առաջարկի իմաստն այն էր, որ Ղարաբաղն Ադրբեջանի հետ կարող է կազմել նոր միասնական պետություն: Այդ փորձն ամերիկացիներն ունեին արդեն Բոսնիայում: Այս քայլն այն ժամանակ փրկօղակ էր հայկական կողմի համար: Բոլորն էլ հասկանում էին, որ այս գաղափարը կենսունակ չի կարող դառնալ, քանզի չի կարող 150–հազարանոց միավորն իրավահավասար միություն կազմել 7 մլն-անոց միավորի հետ: Սակայն այստեղ կարևոր էր ոչ այնքան այս գաղափարի իրականացումը, որքան այն միտքը, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է դառնային հավասար իրավունքներ ունեցող սուբյեկտներ: Մանավանդ որ ամերիկացիներն անկեղծորեն հավատում էին այս գաղափարին, քանզի ունեին Բոսնիայի փորձը, միաժամանակ, նրանք ոգևորված էին, որ այս դեպքում կարող էր հնարավոր լիներ խնդիրը լուծել նույնիսկ առանց խաղաղապահ ուժերի:
Ահա թե ինչու ամերիկացիները շահագրգռված էին այդ գաղափարի հարցում։ Արդյունքում՝ հայկական կողմին հաջողվեց կոտրել միջնորդների հին կարծրատիպերը խնդրի կարգավորման փիլիսոփայության մասով: Եվ տրամաբանական էր, որ այս առաջարկը Երևանն ընդունեց, իսկ Բաքուն մերժեց, ինչը դիվանագիտական առումով էլ մեծ ձեռքբերում էր մեզ համար: Քանզի մինչ այդ միջնորդների առաջարկը մերժում էր միայն Երևանը:
Իսկ դա շատ կարևոր էր, քանզի Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման լեգիտիմ հիմքը վերանում էր:
Ավելին՝ «Ընդհանուր պետություն» գաղափարի՝ խաղի մեջ մտցնելուց և Բաքվի կողմից այն մերժելուց հետո Երևանի իմիջն Արևմուտքում շեշտակիորեն մեծացավ: 1999-ի ապրիլին Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիև առաջին հանդիպումն անցավ արդեն հայկական դիվանագիտական հաջողության ներքո:
Դրա պտուղները երևացին 2001-ի գարնանը Քի Ուեսթում, որտեղ արդեն քննարկվում էր ոչ թե Ղարաբաղի իրավահավասարության հարցը, այլ Ղարաբաղը Հայաստանին միացնելու խնդիրը:
Առաջարկը շատ պարզ էր. հայերը ստանում էին Ղարաբաղը, իսկ ադրբեջանցիները՝ Նախիջևանը Ադրբեջանին կապող վերգետնյա ճանապարհը՝ էստակադան։ Հայերը ստանում էին տարածք, իսկ ադրբեջանցիները՝ տրանսպորտային կապ Նախիջևանի հետ: Հայաստանը որևէ տարածք չէր կորցնում՝ իրեն միացնելով Ղարաբաղը: Ադրբեջանցիները չէին ստանում Ղարաբաղը, սակայն փոխարենը ստանում էին ճանապարհ Նախիջևանի հետ: Վաշինգտոնն էլ համոզում էր Հեյդար Ալիևին, որ հայերի հետ խաղաղ ձևով գոյատևելը միակ հնարավորությունն է՝ թուլացնելու կախվածությունը Մոսկվայից: Լուրջ քանակի խաղաղապահ ուժերի պահանջ չէր լինելու, քանզի խնդիրը վերջնական լուծում էր ստանալու: Հեյդար Ալիևը քիչ էր մնում համաձայներ, և միայն վերջին պահին նա վախեցավ և հրաժարվեց այդ առաջարկից:
Ճիշտ է, խնդիրը չլուծվեց, սակայն հայերը ստացան դիվանագիտական հսկայական օգուտ: Միջնորդները հասկացան, որ մերժող կողմը կրկին Ադրբեջանն էր, իսկ հայերը կոնստրուկտիվ էին տրամադրված: Բացի այդ, Ղարաբաղի հանդեպ վերաբերմունքը միջնորդների կողմից կտրուկ փոխվեց:
Արդեն բոլորն էին հասկանում, որ հասունանում է նոր գաղափար, որի հիմքում պիտի լինի այնպիսի փոխզիջումային տարբերակ, որն ընդունելի լինի և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների համար:
Արևմուտքի դիրքորոշման այս փոփոխությունը մուլտիպլիկացիոն ազդեցություն ունեցավ նաև Մոսկվայի վրա: Մանավանդ, որ չեչենական պատերազմն արդեն ավարտված էր և Մոսկվան արդեն չէր վախենում իր տարածքում հնարավոր անջատողական գործընթացից:
Բացի այդ, հայ-ռուսական հարաբերությունները զարգանում էին ամենաբարձր մակարդակով, ինչին նպաստում էր նաև Պուտին-Քոչարյան անձնական խիստ դրական հարաբերությունների գործոնը:
Արևմուտքի համար իր դիրքորոշման փոփոխման վրա ազդեց նաև Կոսովոյի գործոնը:
Վերը բերված այս հանգամանքները էապես փոխեցին Ղարաբաղի լուծման հարցում պատկերացումները:
Եվ հենց այդ ժամանակ էլ ծնվեց «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» հանրահայտ գաղափարը, որը միս ու արյուն ստացավ 2007-ի աշնանը Մադրիդում: Համանախագահների կողմից այն կոչվեց «Մադրիդյան սկզբունքներ», որը բաղկացած էր խնդրի կարգավորման երեք սկզբունքներից և վեց տարրերից: Այդ սկզբունքներն էին՝
-ուժի չկիրառում,
-տարածքային ամբողջականության պահպանման հարգում,
-ազգերի ինքնորոշման իրավունքի ընդունում:
Այդ սկզբունքների հիման վրա խնդիրն առաջարկվում էր լուծել վեց քայլերից բաղկացած փաթեթով՝
-Նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին,
-Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ՝ նրան անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով,
-Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,
-Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում՝ իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով,
-Ներքին տեղահանված և փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,
-Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն:
Հավելենք, որ այս առաջարկները միջնորդների կողմից այնքան լուրջ էին մշակված, որ Ադրբեջանը ռիսկ չարեց մերժել այն:
Այս առաջարկը՝ որպես քննարկման հիմք, բնականաբար, ընդունվեց նաև հայկական կողմից, և միջնորդների համար ուղենիշ դարձավ հետագա կարգավորման գործընթացը տանել հենց այս ուղությամբ:
Ո՞րն Էր «Մադրիդի» արժեքը մեզ համար
Առաջին
Պետք է նշել, որ «Մադրիդը» մեր համար մեծ դիվանագիտական հաղթանակ էր այն իմաստով, որ առաջին անգամ միջազգային հանրությունն ընդունեց այն գաղափարը, որ Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի հանրաքվեի ճանապարհով իր ճակատագիրը կերտել Ադրբեջանի կազմից դուրս: Մինչ այդ միջազգային հանրությունը կտրականապես դեմ էր այդ գաղափարին:
Երկրորդ
Միջնորդների կողմից ցանկացած առարկայական առաջարկ՝ հիմնված այս սկզբունքների վրա, որտեղ հստակ ամրագրված չի լինի Ղարաբաղի կարգավիճակը, Հայաստանը կարող է մերժել: Իսկ այդ հստակության դեպքում կմերժի Ադրբեջանը: Արդյունքում, կարելի է պնդել, որ այս ֆորմատում կողմերը ընդհանուր հայտարարի չեն կարող գալ, բայց և չեն կարող միակողմանի ուժային քայլերի դիմել: Ինչը նշանակում է, որ Մադրիդը փաստացի ոչ միայն լեգիտիմացրեց Ղարաբաղի ինքնորոշման գաղափարը, այլև կոնֆլիկտի սառեցման լեգիտիմ հիմք դրեց, որը նույնպես շահավետ է հայկական կողմին: Քանզի ժամանակը բոլոր կողմերին սովորեցնում է հարմարվել իրավիճակին: Միակ վտանգը, որն այստեղ կարող է լինել, դա այն է, որ ժամանակը Ադրբեջանը կարողանա կապիտալիզացնել իր օգտին՝ հաշվի առնելով իր նավթային գործոնը: Իսկ Հայաստանը՝ ճիշտ հակառակը, ժամանակի ընթացքում թուլանա և վերջնարդյունքում այս մրցակցության մեջ պարտվի Ադրբեջանին:
Երրորդ
Ադրբեջանը Մադրիդից հետո այլևս չի ունենա լեգիտիմ հիմք սկսելու պատերազմական գործողություն Հայաստանի դեմ, եթե, իհարկե, Հայաստանը միջնորդների բոլոր առաջարկները չմերժի: Իսկ այդպիսի իրավիճակ կարող է լինել միայն հայկական կողմից բացահայտ անմեղսունակության պահվածքի դեպքում, ինչը բացառվում է: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը մադրիդյանի արդյունքում ստացել է կոնֆլիկտը սառեցնելու ժամանակ, որի արդյունավետ օգտագործելու դեպքում մենք կարող ենք վերջնականապես լուծել այս խնդիրը:
Չորրորդ
Մադրիդյան սկզբունքների այս 6 էլեմենտների հիման վրա հնարավոր չի լինի դուրս բերել Արցախը Ադրբեջանի կազմից, եթե Երևանի ու Բաքվի միջև ուժերի հավասարակշռությունը նույնը լինի: Այսինքն, այս սկզբունքների հիման վրա կարելի է փաստացի սառեցնել կոնֆլիկտը, ժամանակ շահել՝ մրցակցության մեջ մտնելով Ադրբեջանի հետ՝ միաժամանակ ռազմաքաղաքական տեսանկյունից ունենալով բարենպաստ դիրքեր:
Ամփոփելով վերը նշվածը, կարող ենք հանգել հետևյալին:
Մադրիդը մեզ ընձեռեց հնարավորություն՝ փաստացի սառեցնելու կոնֆլիկտը և փաստացի չզիջելով ոչինչ: Բայց և միաժամանակ մեզ դրեց մրցակցության մեջ Ադրբեջանի հետ և որի վերջնարդյունքից է կախված այս խնդրի լուծումը:
Պետք է նշել, որ անկախ Ղարաբաղի խնդրից՝ մենք միևնույն է հայտնվելու էինք Ադրբեջանի հետ մրցակցության մեջ, որտեղ մեզ համար այդ պայքարը լինելու էր գոյության խնդիր: Կոնֆլիկտի ներկա սառեցման պայմաններում մենք ունենք ռազմաքաղաքական դիրքային առավելություն, որն Ադրբեջանը փորձում է անընդհատ փոխել:
Այս տեսանկյունից հստակ հետևություններն են՝
Առաջին
Հայաստանի տնտեսական և քաղաքական համակարգերի այնպիսի բարեփոխում, որի արդյունքում, երկիրը կարողանա թռիչքաձև զարգացում ունենալ: Հակառակ դեպքում Հայաստանը Ադրբեջանի հետ մրցակցությունը կարող է պարտվել, և դա կլինի ոչ միայն Ղարաբաղի հարցի մասով:
Երկրորդ
Հայաստանը պետք է վերականգնի իր փոխվստահելի հարաբերությունները ռուսների, ամերիկացիների և եվրոպացիների հետ: Ինչպես 2000-ական թվականների ժամանակ էր:
Երրորդ
Հայաստանում պետք է ընդունվի լուրջ դեմոգրաֆիկ քաղաքականություն, որպեսզի կանխվի բնակչության ծերացման և նվազման գործընթացը:
Չորրորդ
Դիվանագիտական հարթակում Հայաստանը պիտի որդեգրի «բանակցություններ բանակցությունների համար» ռազմավարական ուղին, որտեղ ցանկացած պոպուլիզմ մեծ հարված կարող է հասցնել երկրին:
Հինգերորդ
Հայաստանը պետք է փաստացի որդեգրի Կազիմիրովի այն հայտնի թեզը, որ քանի դեռ հնարավոր չէ հասնել բանակցություններում լուրջ արդյունքների, պետք է փորձել եզրեր գտնել այնտեղ, որտեղ հնարավոր է և ընդունել այն դրույթը, որ կողմերը չունեն ոչ միայն ընդանուր հայտարար, այլև կա փոխվստահության լիակատար բացակայություն: Իսկ վերջինս գալիս է նաև պատմական միֆերից և մի շարք այլ գործոններից: Եվ ուրեմն պետք է սկսել այդ փոխվստահության վերականգման խնդիրների լուծումներից, այն է՝ վերացնել իրար հանդեպ ատելության քարոզը միաժամանակ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում: Ընդունել հումանիտար մի շարք ծրագրեր իրար նորովի ճանաչելու համար: Առաջիկա տարիները նվիրել այդպիսի հումանիտար խնդիրների լուծմանը: Ընդ որում՝ կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, որպեսզի այս ընթացքում երկու ժողովուրդների միջև հարաբերությունները վերականգվեն: Վախն ու ատելությունն իրարից դուրս գան: Եթե այս խնդիրները չլուծվեն, ապա ոչ մի Մադրիդ կամ Վիեննա չեն վերացնի երկու երկրների միջև փոխվստահության բացակայությունը:
Եթե երկու երկրների լրագրողների փոխայցելությունները թաքուն բնույթ են կրում, ապա ինչպե՞ս կարելի է ընդհանուր եզրահանգման գալ Մադրիդյան սկզբունքների այս կամ այն տարրի հարցում:
Այս մոտեցման է եկել ոչ միայն Կազիմիրովը, այլև ՌԴ վարչապետ Մեդվեդևը: Համոզված ենք, որ այդպես են մտածում նաև ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները:
Եվ ուրեմն, այսպիսի առաջարկները անսպասելի չեն լինի նաև միջնորդների համար:
Ինչ վերաբերում է բանակցային ֆորմատին, ապա այստեղ կարելի է զուգահեռ կիրառել նաև այլ երկրների փորձը, երբ բանակցային ֆորմատը բաղկացած կարող է լինել ֆորմալ և ոչ ֆորմալ ձևաչափերից:
Բայց դա արդեն առանձին քննարկման թեմա է:
Երբ երկրում հաստատվի «նոր որակի իշխանություն», ապա կարելի կլինի արդեն բացել այս բոլոր փակագծերը:
Ակնհայտ է, որ ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծման բանալին գտնվում է հիմնականում մեր երկրի ընդհանուր տնտեսական և քաղաքական զարգացման հարթակներում, որտեղ մեր հաջողությունները կարող ենք կապիտալիզացնել նաև բանակցային սեղանի շուրջ: Մնացածը պատրանքներ են ու մոլորություններ։
Երվանդ Բոզոյան
Քաղաքական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org