Կարծիք

22.12.2019 10:16


Այսօր մեր ազգն ու պետությունը վտանգնված են

Այսօր մեր ազգն ու պետությունը վտանգնված են

Մի քիչ երկար է, բայց կարդացեք և տարածեք։

Արցախի, ազգային արժեքի, պետության և պետականության, բանակի, ավանդական ընտանիքի և Հայ առաքելական եկեղեցու գոյությունը չի կարող հարցականի տակ դրվել։

Ի պաշտպանություն ավանդական ընտանիքի ինստիտուտի 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ հանրահավաք-երթ՝, որն այդ օրերին ավելի քան տաս երկրներում կայացած համանման ակցիաներից մեկն էր։ Այսպիսով, առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստանը միացավ ընտանիքի ինստիտուտի պաշտպանության համաշխարհային շարժմանը։ Սակայն պետք է նշել, որ երթի կազմակերպիչների շեշտադրումները շատ ավելի ընդգրկուն էին, քան միայն ընտանիքի ինստիտուտի հոգևոր և բարոյական անվտանգությունը։ Դրանք առնչվում էին ազգի և պետության, հավատի ու եկեղեցու, հայրենիքի, ընտանիքի, կրթության և բանակի խնդիրներին։

1.Այսօր մեր ազգն ու պետությունը վտանգնված են, որովհետև վտանգված են ՀՀ պետական ինստիտուտները, որոնք զավթվել են արտաքին գործակալական ցանցի կողմից՝ ի դեմս արևմտյան հիմնադրամների ու կառույցների. դրանք ամենօրյա ռեժիմով, հետևողականորեն իրականացնում են պետական ինստիտուտների ոչնչացում՝ զրկելով նրանց արտաքին ագրեսիային դիմադրելու ունակությունից։
2.Այսօր հավատը վտանգված է, որովհետև 2018 մայիս ամսից ի վեր աննախադեպ հարձակումների է ենթարկվում Հայ առաքելական եկեղեցին և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այդ հարձակումները նոր փուլ մտան, երբ Հայ Եկեղեցու դեմ գործընթացին միացավ Մեծ Բրիտանիայի թագուհու կառավարման ներքո գործող BBC լրատվամիջոցը։
3.Հայրենիքը վտանգված է, որովհետև վտանգված է նրա մաս կազմող Արցախը։ Աշխարհաքաղաքական բուռն գործընթացների պայմաններում շուրջ 20 տարի ստատուս-քվոն հաջողությամբ պահպանած մեր երկու հայկական հանրապետությունները, այսօր հայտնվել են մեր հայրենիքի մաս կազմող Արցախի կորստի սպառնալիքի առջև։
4.Վտանգված է հայ ընտանիքը, որովհետև հոգով, մտքով և մարմնով այլասերվածները, օգտագործելով իրենց լծակները, փորձում են ընդունել ընտանիքի ինստիտուտի ոչնչացմանն ուղղված օրենքներ։ ՀՀ իրավական դաշտում փորձ է արվում ամրագրել այնպիսի նորմեր, որոնց համաձայն՝ ընտանիքի ավանդական մոդելը ժամանակավրեպ կարծրատիպ է, որը պետք է կոտրվի, իսկ տարբեր այլասերումները առաջընթաց են։ Օրակարգում է ավանդական ընտանիքի դեմ ուղղված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը։
5.Վտանգված է նաև ազգային կրթական համակարգը: Այսօր ներդրվող հակակրթական համակարգով փորձ է արվում ազգային ինքնատիպությունը հիշեցնող և ընգծող արժեքները աստիճանաբար փոխարինել այսպես կոչված համամարդկային /իրականում՝ հակամարդկային/ արժեքներով։ Որպես թիրախ ընտրված են Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ եկեղեցու պատմություն առարկաները։
6.Տարիներ շարունակ, իսկ այսօր հատկապես, տեղեկատվական գրոհի ներքո է գտնվում Հայոց բանակը, որի վարկաբեկման ու բարոյազրկման նպատակով գործի է դրվել արևմտյան ողջ քարոզչամեքենան։ Վարկաբեկվում են արցախյան պատերազմում մեծ ավանդ ունեցող անձիք, սեպ է խրվում զինվորների և սպայական կազմի միջև, սերմանվում է անվստահություն ընդանրապես ողջ զինված ուժերի նկատմամբ (մասնավորապես, փորձ է արվում 2016-ի ապրիլյան կռիվները որակել իբրև Հայաստանի ռազմական պարտություն):

Այսպիսով, արևմտյան համապատասխան կենտրոնների կողմից մշակված նեոլիբերալ գաղափարախոսությունը՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, մարդկանց իրավահավասարության և ազատության շղարշի ներքո, իրականում ուղղված է մարդու հոգևոր և ֆիզիկական այլասերմանը, ավանդական ինստիտուտների ոչնչացմանը, թիրախավորելով դրանք՝ որպես Արևմուտքի համաշխարհային գերիշխանությանը դիմադրող կենսունակ օղակներ։
Գնահատելով բոլոր մարտահրավերները և առկա սպառնալիքները՝ արձանագրում եմ. տարիներ շարունակ պետական և ազգային ինստիտուտների դեմ իրականացվող այդ գործընթացները չհայտարարված պատերազմի դրսևորումներ են հայ մարդու ինքնության և բարոյականության, Հայ եկեղեցու և քրիստոնեական արժեհամակարգի դեմ և ուղղված են մեր երկու հայկական հանրապետությունների ոչնչացմանը:

Սա մեզ պարտադրված պատերազմ է, և այդ պատերազմը մեզանից յուրաքանչյուրի համար հայրենական է, նոր Ավարայր: Ուստի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի և պարտավոր է դիմելու ինքնապաշտպանության՝ պաշտպանելու մեր հայրենիքն ու ինքնությունը, ազգային-հոգևոր արժեհամակարգը, մեր արժանապատվությունն ու պատիվը:

Ինչպես ցույց է տալիս գունավոր հեղափոխությունների զոհ դարձած ժողովուրդների դառը փորձը, դրանք կործանարար են և չարիք ցանկացած ժողովրդի համար, անկախ այդ հեղափոխության անվանումից, այն հայտարարող անձանցից և ուժից, անկախ հայտարարվող թվացյալ բարի նպատակներից։ Դրանք մանիպուլյացիա և խաբկանք են, որի հետևանքով ամբողջ ժողովուրդներ և երկրներ հայտնվում են այլոց զոհասեղանին։

Այսօր արդեն տեսնում ենք, որ մի շարք ժողովուրդներ, գիտակցելով իրենց ազգային ինքնության կորստի վտանգը, դիմադրում են արևմտյան նեոլիբերալիզմի էքսպանսիային։ Ուստի, եկել է նաև մեր ժամանակը՝ միանալ այդ ազատագրական պայքարին, ասել է՝ միջազգային դիմադրական ճակատին:

Հ.Գ. Արդար ապրելու մարդկության երազը մշտապես ուղեկցել է իրեն. դա մեխանիզմ է` դրված նրա հավաքական հոգեբանության մեջ: Արցախի, ազգային առժեքի, պետության և պետականության, բանակի, ավանդական ընտանիքի և Հայ առաքելական եկեղեցու գոյությունը չեն կարող հարցականի տակ դրվելև ոչ ոքու կողմից, և ուրիշ է երբ հոշոտում է թշնամին , և ուրի՜շ... երբ դավում է բարեկամդ...

Ազգայնական

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը