Եթե համաշխարհային միտումներն այսպես շարունակվեն, մեր թոռները դժվար թե խաշ ուտեն
Իսկ մտածե՞լ եք, որ եթե համաշխարհային միտումներն այսպես շարունակվեն, ապա մեր թոռները դժվար թե խաշ ուտեն։ Մեծ հարց է՝ ընդհանրապես միս կուտեն, թե չէ, բայց խաշը հաստատ կլինի «oh, no, grandpa, this can't be happening in 2040» ոճի մեջ։
Գրետա Թանբերգը կբացատրի ձեզ, որ. • չի կարելի ծախսել այդքան ջուր; • չի կարելի այդքան գազ վառել / հոսանք ծախսել; • չի կարելի կենդանիներին ուտել; • չի կարելի այդքան խոլեստերին ընդունել։
Խաշ ուտողները լինելու են մաֆիա. գաղտնի անդամությամբ, արյունով երդմամբ, լռությունը խախտողներին և ինֆորմատորներին սպանելով։ Ու եթե գնաս խանութից միանգամից 30 հատ լավաշ առնես, ՀԴՄ սարքը միանգամից խաբար կուղարկի բնապահպանական ոստիկանության արագ արձագանքման ջոկատին։
Եթե համաշխարհային միտումներն այսպես շարունակվեն, մեր թոռները դժվար թե խաշ ուտեն
Իսկ մտածե՞լ եք, որ եթե համաշխարհային միտումներն այսպես շարունակվեն, ապա մեր թոռները դժվար թե խաշ ուտեն։ Մեծ հարց է՝ ընդհանրապես միս կուտեն, թե չէ, բայց խաշը հաստատ կլինի «oh, no, grandpa, this can't be happening in 2040» ոճի մեջ։
Գրետա Թանբերգը կբացատրի ձեզ, որ.
• չի կարելի ծախսել այդքան ջուր;
• չի կարելի այդքան գազ վառել / հոսանք ծախսել;
• չի կարելի կենդանիներին ուտել;
• չի կարելի այդքան խոլեստերին ընդունել։
Խաշ ուտողները լինելու են մաֆիա. գաղտնի անդամությամբ, արյունով երդմամբ, լռությունը խախտողներին և ինֆորմատորներին սպանելով։ Ու եթե գնաս խանութից միանգամից 30 հատ լավաշ առնես, ՀԴՄ սարքը միանգամից խաբար կուղարկի բնապահպանական ոստիկանության արագ արձագանքման ջոկատին։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից