Կարծիք

21.12.2019 14:21


Ո՞վ է ծախվածը․ նա՞, ով հարվածի տակ դնելով սեփական կարիերան՝ պայքարում է հանուն արդարության

Ո՞վ է ծախվածը․ նա՞, ով հարվածի տակ դնելով սեփական կարիերան՝ պայքարում է հանուն արդարության

Լրատվականներից մեկում մի վերնագիր հանդիպեցի՝ «Նրանք չեն ծախվում»։ Խոսքը հայտնիների մասին էր, որոնք դեռևս չեն ստորագրել ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, իսկ այն հայտնիները, որոնք մտածում են իրենց երկրի վարկանիշի մասին, ովքեր երազում են օրենքի երկիր ունենալու մասին, այդ հայտնիները համարում են «ծախվածների» շարքերը։

Ո՞ւր էին այդ չակերտավոր չծախվողները, երբ Նունե Եսայանը բարեգործական համերգներով զորամասերում հանդես էր գալիս, ո՞ւր էին նրանք, երբ Շուշան Պետրոսյանը Արցախում մշակույթի տուն էր կառուցում։ Մեկը Առագաստում Քոչարյանի տված թեյավճարներով օրվա օղին էր վաստակում, մյուսը՝ իշխանության գումարներով սեփական կյանքն էր փրկում։

Եվ հռետորական հարց՝ ո՞վ է այս պահին ծախվածը․ նա՞, ով ծափահարում է իշխանության ապօրինությունները, որպեսզի չզրկվի իշխանական համերգներից, թե՞ նա, ով հարվածի տակ դնելով սեփական կարիերան՝ պայքարում է հանուն արդարության։

Հ.Գ․ Ես հպարտանում եմ իմ կոլեգաներով, իմ ավագ ու հասակակից ընկերներով։ Ես հպարտ եմ, որ դուք կաք ու մենք ապրում ենք նույն ժամանակում։

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը