Կարծիք

21.12.2019 14:07


Լինե՞լ ՍԾյոպիկի ենթակայության տակ, թե՞ չլինել. այս է խնդիրը

Լինե՞լ ՍԾյոպիկի ենթակայության տակ, թե՞ չլինել. այս է խնդիրը

Լարիսա Ալավերդյանը վա՛յ թե մի քիչ «խորամանկում» է` ասելով, որ իր որոշումը կապ չունի ՀԽ-ն ՍԾյոպիկին հանձնելու որոշման հետ։

Այն էլ ինչպե՜ս կապ ունի, եւ շատ անմիջակա՛ն կապ։
Պարզապես անհնար է պատկերացնել, որ պատիվ, արժանապատվություն ունեցող, կիրթ, բարեկիրթ, խոսքի արժեքն իմացող, Սծյոպիկի անպարկեշտ արտահայտություններին, այդ թվում` կանանց, կին լրագրողների հասցեին տիրաժավորած փողոցային հայհոյանքներին, պոլիտկոռեկտությունից հազարավոր կիլոմետրերով հեռու եւ ուղղակի անպատշաճ վարքագծին, «հեղափոխական իշխանության» հանդեպ ծառայամիտ, ստորաքարշ վերաբերմունքին ծանոթ որեւէ կարգին մարդ համաձայնի աշխատել մինչեւ վերջին բջիջն ախտահարված, վերեւից ներքեւ, աջից ձախ վարկաբեկված այդ «երեւույթի» ղեկավարության տակ...

Բայց դե, ամեն մեկն ինքն է որոշում` մնա՞լ այլեւս, ոչ այն է` վարչապետի, ոչ այն է` սորոսական հանրույթի «անվճար հավելվածը» դարձած այդ կառույցում, թե՞ ոչ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը