Լրահոս

21.12.2019 13:35


Երևանում թալանել են գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետի տունը

Երևանում թալանել են գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետի տունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 20-ին, անհայտ անձը կամ անձինք Երևանում թալանել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, Աննա Բադալյանի բնակարանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:30-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 46 շենքի բնակիչ Ա. Բադալյանի տան դուռը բացել են, մտել տուն, տակնուվրա արել այն և ննջասենյակից հափշտակել գումար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բադալյանն աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետ:

Այս խորագրի վերջին նյութերը