Լրահոս

21.12.2019 12:15

Կոտայքի մարզում 29-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Կոտայքի մարզում 29-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 29-ամյա Համլետ Կ-ն իր վարած Mercedes մակնիշի 87 VD 008 համարանիշի ավտոմեքենայով Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում՝ գազալցակայանի դիմաց, վրաերթի է ենթարկել դեռևս անձը չճշտված 40-45 տարեկան տղամարդ հետիոտնի։

Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին նստեցրել է իր ավտոմեքենան և տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության Կոտայքի բաժին։

Հվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

ՀՀ ր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Բադոյանի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։