Լրահոս

21.12.2019 11:40

ՔԿ ծառայության բաժնի պետի ու տեղակալի միջև աղմկոտ միջադեպ է տեղի ունեցել. «Ժողովուրդ»

ՔԿ ծառայության բաժնի պետի ու տեղակալի միջև աղմկոտ միջադեպ է տեղի ունեցել. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՔԿ ծառայության բաժնի պետերից մեկի` Ռոբերտ Նազարյանի ու ծառայության պետի տեղակալի միջև աղմկոտ միջադեպ է տեղի ունեցել. ՔԿ ծառայության պետի տեղակալը վիրավորել է բաժնի պետին:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանի հետ. «Հիմա կարող է տղայական խոսակցություն է եղել, արտառոց ոչինչ չի եղել: Կարծես թե կան առանձին սաբոտաժնիկներ, որոնք չեն ուզում, որ այդ բարեփոխումները իրականացվեն, ովքեր ինչ-ինչ եղանակներով փորձում են խոչընդոտել»:

Նրա հետ զրուցել ենք նաև աշխատակիցների ատեստավորման հետ կապված բողոքների մասին, ըստ որի` ղեկավար կազմը նվաստացնում է իրենց: «Եթե մարդն իր իրավունքները և պարտականությունները չգիտի, թող նվաստանա, պիտի նվաստանա, թող սովորի: Բա ինչպե՞ս եք պատկերացնում դատապարտյալին ուղեկցողին, եթե ինքը չի պատկերացնում` ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի»,-նշեց նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։