Քաղաքական

21.12.2019 11:09


Նոր սկանդալ՝ Հայկ Մարությանի շուրջ. երկքաղաքացի՞ է եղել նա քաղաքապետ ընտրվելու պահին. «Հրապարակ»

Նոր սկանդալ՝ Հայկ Մարությանի շուրջ. երկքաղաքացի՞ է եղել նա քաղաքապետ ընտրվելու պահին. «Հրապարակ»

«Քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ կարող է նոր սկանդալ հասունանալ. ավագանու ընդդիմադիր անդամները տևական ժամանակ է՝ փորձում են հասկանալ` քաղաքապետ ընտրվելու պահին Հայկ Մարությանը եղել է երկքաղաքացի՞, թե՞ հասցրել է հրաժարվել Չեխիայի քաղաքացիությունից։

Բանն այն է, որ ըստ Չեխիայի օրենսդրության` մինչև 2011 թ. երկրում անշարժ գույք կարող էին ձեռք բերել միայն Չեխիայի քաղաքացի համարվող անձինք։ «Հայկի անունով այս պահին Չեխիայում բավականին գույք կա, ինչը նշանակում է, որ նա հանդիսացել է Չեխիայի քաղաքացի»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը: Իսկ ինչո՞ւ հարցում չեք ուղարկում։ «Չեխիան այդ մասին տեղեկություն չի տրամադրում. մենք դեռ չենք կարողացել ճշտել նաև Հայկ Մարությանի տիկնոջ` Իվայի «դևիչյե» ազգանունը, բայց տեղեկություն ունենք նաև, որ նրա հայրը Չեխիայում բավականին հարգված սորոսական է»: Հնարավո՞ր է դա էր պատճառը, որ դարձավ քաղաքապետի թեկնածու։ «Կդժվարանամ ասել»:

Մեր այս հարցերին ի պատասխան՝ քաղաքապետարանի մամլո խոսնակն ասաց. «Քաղաքացիության հասցեատերը մենք չենք՝ ԿԸՀ-ն է, ինչ վերաբերում է տիկին Իվային, մենք բամբասանքներ չենք մեկնաբանում»: Իսկ եթե պարզվի՝ փաստ է, ումի՞ց պետք է ճշտենք։ «Դեկտեմբերի 25-ին ավագանու նիստ է, կարող եք հարցնել անձամբ Հայկ Մարությանից»: Ի դեպ, ԿԸՀ-ի մասով ավագանու մեր աղբյուրն ասաց. «ԿԸՀ-ն լծակ չուներ ստուգելու. Մարությանն օրենքի ուժով է դարձել քաղաքապետ, եղել է ավագանու ցուցակում, ավագանու անդամը կարող է լինել երկքաղաքացի` չի արգելվում, իսկ քաղաքապետը` ոչ։ Երբ Մարությանին այդ հարցն ուղղում են, ուղիղ պատասխան երբեք չի տալիս»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը