Քաղաքական

21.12.2019 10:18


Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և մի շարք պատգամավորներ պարգևատրվել են աշխատավարձի 100 տոկոսի չափով

Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը և մի շարք պատգամավորներ պարգևատրվել են աշխատավարձի 100 տոկոսի չափով

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 16-ին որոշում է ստորագրել, որով Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորները, աշխատակազմում պետական ծառայողները և աշխատակազմի մի շարք աշխատողներ խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ` ամսական պաշտոնային աշխատավարձի 100%-ի չափով։

100 %-ի չափով պարգևատրվել են Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորները, ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները և այլք: Առավել մանրամասն՝ այստեղ:

Նշենք, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարգևատրվել են ՀՀ պետական բյուջեից այդ նպատակի համար հատկացված միջոցների ֆոնդից՝ ամ­սական պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով:

Նշենք նաև, որ 2018 թվակա­նի ընթացքում պարգևատրման ֆոնդը կազմել է 61.675.550 դրամ, իսկ 2017 թվականին՝ 33.077.880 դրամ։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը