Կարծիք

20.12.2019 19:20


Պատրաստվում եմ պահանջել բացահայտել ու հրապարակել այն անունները, ովքեր լրտեսական գործունեություն են ծավալում մեր երկրում

Պատրաստվում եմ պահանջել բացահայտել ու հրապարակել այն անունները, ովքեր լրտեսական գործունեություն են ծավալում մեր երկրում

Օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանների կողմից վերջերս ագրեսիվ կերպով օրակարգ է բերվում լյուստրացիայի հարցը: Սա իրականում շատ կարևոր հարց է, և ես՝ որպես լայն հանրության տրամադրություններն արտահայտող ՎԵՏՕ շարժման ղեկավար, պատրաստվում եմ պահանջել ԱԱԾ-ից բացահայտել ու հրապարակել այն անբարոյականների վաստակների անունները ովքեր տարբեր հիմնադրամների ու հկ-ների անվան տակ լրտեսական գործունեություն են ծավալում մեր երկրում, այն ստոր և պիղծ մարդկանց անունները, ովքեր հավաքագրված են օտարերկրյա գործակալական ցանցի կողմից, այն անհայրենիք տականքների անունները, ովքեր հարյուր հազարավոր դոլարների դիմաց քայքայիչ ու պետականաքանդ գործունեություն են ծավալում մեր երկրում:

Լյուստրացիան մեր երկրում այլընտրանք չունի: Ազգը պետք է անուն առ անուն ճանաչի դրանց:

Այս կապակցությամբ ՎԵՏՕ-ն կիրականացնի ակցիաներ, որոնց մասին կտեղեկացնենք նախորոք:
#լյուստրացիա_լինելու_ա

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը