ԲԴԽ-ն փաստացի չի կատարում իր սահմանադրական պարտականությունները
ՀՀ ոստիկանության երեկվա տեսանյութը, որտեղ երկու անձի գաղտնի նկարահանված խոսակցությունը ներկայացվում է իբրև ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի աջակիցներից մեկի կողմից «Մարտի 1»-ի գործով տուժած անձին կաշառելու փորձ, ոչ այլ ինչ է, քան միջամտություն դատարանների կողմից որոշում կայացնելու գործընթացին, որը արդեն տևական ժամանակ է, ինչ կրում է համակարգային բնույթ։
Չնայած, որ գործադիր իշխանությունը պետք է երաշխավորի դատավորների անկախությունը, վերջինս երեկ փաստացիորեն ձեռնարկեց այնպիսի գործողություն, որը մեծ հարված էր դատավոր Լուսինե Աբգարյան անկախությանը և միջամտություն դատական ակտի կայացման գործընթացին։ Փաստացի, գործադիր իշխանությունը ևս մեկ անգամ դիտավորությամբ «չձեռնարկեց» անհրաժեշտ բոլոր միջոցները ապահովելու, պաշտպանելու և խրախուսելու դատավոր Լուսինե Աբգարյանի անկախությունը։
Հարց է առաջանում, թե ինչպես դատավոր Լուսինե Աբգարյանը խորհրդակցական սենյակում որոշում կայացնելիս կլինի անկախ` հաշվի առենլով գործադիր իշխանության անհարկի ազդեցությունը, ճնշումները և միջամտությունը։
Ոստիկանության երեկվա «գործողությունները» աննախադեպ չեն Եվրոպական Խորհրդի անդամ երկրներում, մասնավորապես` Ռումինիայում և Թուրքիայում, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ճանաչվել են 6-րդ հոդվածի խախտում /դատարանների անկախության և անմեղության կանխավարկածի մասով/։ Այսինքն, գործադիր իշխանությունը կամ Բարձրագույն դատական խորհուրդը չեն կարողանում տրամադրել բավարար երաշխիքներ ապահովելու դատարանների անկախությունը, ավելին, նաև ձեռնակում են այնպիսի գործողություններ, որոնք վտանգում են և վնասում են դատարանի և դատավորի անկախությունը։
Կրկին հիշեցնեմ, որ ՄԱԿ-ի 1985 թվականի Դատական իշխանության հիմնարար սկզբունքները պահանջում են, որ անդամ երկրները պետք է երաշխավորեն դատարանների անկախությունը և 1-ին կետը սահմանում է, որ կառավարությունները և այլ մարմիններ ունեն պարտականություններ հարգելու և պահպանել դատական իշխանության անկախությունը։ Ավելին, նույն սկզբունքների 4-րդ կետը արգելում է որևէ անհարկի և անհիմն միջամտություն դատարանների կողմից որոշում կայացնելու գործընթացին։
«Դատավորների անկախության, արդյունավետության և դերի վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1994 թվականի թիվ 12(94) առաջարկությունը ևս պահանջում է յուրաքանչյուր պետությունից ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները ապահովելու, պաշտպանելու և խրախուսելու դատավորների անկախությունը։ Գործադիր և օրենսդիր իշխանությունները պետք է երաշխավորեն դատավորների անկախությունը և չձեռնարկեն այնպիսի գործողություններ, որոնք կարող ենք վտանգել դատավորների անկախությունը։
Վերջում, ուզում եմ հարցնել՝ իսկ ինչու է լռում Բարձրագույն դատական խորհուրդը, որը լինելով անկախ պետական մարմին, պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը: Բարձրագույն դատական խորհուրդը փաստացի չի կատարում իր սահմանադրական պարտականությունները` ստեղծելով պատրանք, որ անհատ դատավորները չեն ենթարկվում արտաքին ազդեցության։ Օրինակ՝ գործադիր իշխանությունը և Ազգային ժողովի իշխող քաղաքական ուժի պատգամավորների գործողությունները և անհարգալից վերաբերմունքը ուղղակիորեն սպառնում են դատարանների անկախությանը և մասնավորապես` Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի շրջանակներում արդարադատության իրականացմանը։ Այդ մարմինների ներկայացուցիչները պարբերաբար կատարել են և շարունակելու են կատարել այնպիսի գործողություններ, որոնք վտանգում և վնասում են դատարանի և դատավորի անկախությունը։
Տպավորություն ունեմ, որ Խորհուրդն անկախ պետական մարմին չէ, այլ գտնվում է սուբորդինացիոն հարաբերությունների մեջ իշխանության այլ ճյուղերի հետ` խախտվել է իշխանությունների տարանջատումը։ Ներկայումս, Բարձրագույն դատական խորհուրդը կորցրել է իր դերը` զերծ է մնում ապահովելու դատավորների անկախությունը, օրինակ` Ռոբերտ Քոչարյանը գործի շրջանակներում, որը կառուցվածքային պահանջ է իրավունքի գերակայությամբ կառավարվող պետության մեջ։

Գրիգորյան Սարգիս,
GPartners իրավաբանական ընկերություն