Կարծիք

20.12.2019 16:15


Պետական արարողակարգի «տառապյալները»

Պետական արարողակարգի «տառապյալները»

Որքան էլ ծիծաղելի է թվում շքեղությունն ու արարողակարգային առավելությունները ներկայացնել որպես անտանելի անհարմարություն, այնուամենայնիվ Գոհար Աբաջյանն ու Աննա Հակոբյանը փորձում են։

Ներկայացնում եմ Հանրապետական պաշտոնյաներին, ովքեր առանց ձևականությունների պաշտոնավարելու ընթացքում շարունակել են ապրել իրենց բնակարաններում։

Անդրանիկ Մարգարյան

Սամվել Նիկոյան

Արա Բաբլոյան

Գալուստ Սահակյան և շատ այլ նախկին պաշտոնյաներ։

Վերը նշված պաշտոնյաներից որևիցե մեկի ընտանիքի անդամի համար անձրևանոց չեն պահել, ավտոմեքենա չեն գնել պետական բյուջեից, կառավարական առանձնատանը չեն ապրել։

Հետևաբար, մի տառապեք։ Ընդամենը հրաժարվեք ձեզ հատկացված պետական պահպանության ծառայությունից (դրա իրավունքն ունեք), ձեր երեխաների ընկերներին հրավիրեք ձեր նախկին բնակարաններ և ապրեք ձեր կյանքով։

Եթե, իհարկե, ձեր ուզածը դա է։

Մի բան էլ, Աննա Հակոբյանին հորդորեք, որ նախագահի առաջին տիկնոջ յուրացրած կարգավիճակը հետ վերադարձնի իրավատիրոջը։

Նիկոլ Փաշինյանին էլ հիշեցրեք, որ անգամ իր յուրացրած վարչապետի պաշտոնը երկրի գլուխ համարվելու իրավունք չի տալիս։

Ու Նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանին ինքը պիտի դիմավորի, այլ ոչ թե հակառակը։

Թե՞ հաջորդ ուղիղ եթերն էլ նվիրված է լինելու երկրի գլխի ու առաջին տիկնոջ կարգավիճակի յուրացմանը, որը կպարզվի ՊՊԾ-ի ուղղակի ցուցումն է։

Հ.Գ. Չէ, որ դուք Աստծո ու ժողովրդի ընտրյալներն եք, ինչի՞ց եք վախենում։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը