Ներկա կյանքից փախչելու և նախորդին վերադառնալու բեմադրությունը միգուցե ծափահարություններ խլի բազմաչարչար և սրտից թույլ պողոսական զանգվածից, բայց չի լուծի մեր երկրի առաջ կանգնած ներքին ու արտաքին խնդիրները։
Հանուն էժանագին փիառի չարժե ի լուր աշխարհի ցույց տալ, որ կարելի է երկրի ղեկավարի «անհետացում» կազմակերպել։
Եթե նոր կեցավայրը «Շաուշենկ» է քեզ համար և ուզում ես փախչել այնտեղից՝ վերադառնալով նախկին «ես»–իդ տարածքներ, ապա ի՞նչը կամ ո՞վ է խանգարում դա անել առանց ավելորդ աղմուկի ու թամաշայի։
Եթե աթոռդ ընտանիքիդ դժբախտության ու աղջկադ ռեժիմով լացի պատճառ է, ապա ի՞նչը կամ ո՞վ է քեզ պահում աթոռիդ։ Միայն թե չարժե ասել, թե բա ժողովուրդը։ Թեև բեմադրած սերիալների ու գրված ստատուսների ենթատեքստում այդ միտքն է դրած՝ «Ես տուն կգնայի, բայց ժողովուրդը չի թողնում և հանուն ժողովրդի՝ ես տնեցիներին անգամ կզոհաբերեմ»։
Եթե պետական կառավարման գործիքը սուտն է ու էպատաժային կեղծիքը, ապա մի օր այն բումերանգի էֆեկտով վերադառնալու է։ Ի դեպ, արդեն հետդարձի ճանապարհին է այդ բումերանգը։
Իսկ «Շաուշենկից» փախչել պետք չէ։ Առա՛յժմ պետք չէ։ Հատկապես երբ հսկայական գումար ես բյուջեից դուրս գրել այն վերանորոգելու և «մի կերպ յոլա գնալու» համար։
Հ.Գ.։ «Նոր» Հայաստանի Վաչոյի անունը, փաստորեն, Ղազար է։ Դա այն տղան է, որ բռնում է Նիկոլ Փաշինյանի ուսապարկը։ Չշփոթել ջրի շիշ բռնող տղայի հետ. նա օրենսդիր մարմնում է։
Փախուստ «Շաուշենկից»

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից