Լրահոս

20.12.2019 11:35


Ժամանակն անցողիկ է, իսկ Հայաստանի ու Արցախի շահերն ու ապահովությունը՝ մնայուն. Արթուր Վանեցյանը շնորհավորել է Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի տոնի առթիվ

Ժամանակն անցողիկ է, իսկ Հայաստանի ու Արցախի շահերն ու ապահովությունը՝ մնայուն. Արթուր Վանեցյանը շնորհավորել է Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի տոնի առթիվ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Instagram–ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի մասնագիտական տոնի առթիվ։ Ուղերձում ասվում է.

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ, սիրելի՛ վետերաններ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել մեկը ձեզանից և ձեր զինակից եղբայրը: Այսօր էլ ես ինձ չեմ առանձնացնում ձեզանից և մեր հարազատ ծառայությունից:

Հայրենիքի անվտանգությունը վեր է ցանկացած քաղաքական հաշվարկներից և շահերից:

Ժամանակն անցողիկ է, իսկ Հայաստանի ու Արցախի շահերն ու ապահովությունը՝ մնայուն:

Մաղթում եմ բոլորիդ անփորձանք և արդյունավետ ծառայություն, անձնական ու ծառայողական հաջողություններ հանուն մեր հայրենիքի անվտանգության, կայունության և վերելքի:

Պատիվ ունեմ»:

Այս խորագրի վերջին նյութերը