Լրահոս

20.12.2019 11:03


Որքան էլ հասարակությունը դեմ լինի, Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի. այս փուլում առաջին գիծ է բերվել Դանիել Իոաննիսյանին․ «Փաստ»

Որքան էլ հասարակությունը դեմ լինի, Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի. այս փուլում առաջին գիծ է բերվել Դանիել Իոաննիսյանին․ «Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկը բավականին թեժ ու բուռն է լինելու։

Դա պայմանավորված է լինելու առաջին հերթին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացով, որն արդեն մեկ տարուց ավելի գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և ամենատարբեր մեկնաբանությունների ու քննադատության առիթ է հանդիսացել։

Տեղեկությունների համաձայն, հենց այս համաձայնագրի վավերացման պատճառով է Նիկոլ Փաշինյանն այս փուլում առաջին գիծ բերել Դանիել Իոաննիսյանին՝ նրան դարձնելով Հանրային խորհրդի անդամ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, հավանաբար հունվարի վերջին շաբաթվա ընթացքում տեղի կունենան խորհրդարանական լսումներ, որտեղ առանցքային դերակատարություն է ստանձնելու հենց Իոաննիսյանը։

Թերթը տեղեկություններ ունի նաև, որ չնայած այս հարցում առկա ներքին լուրջ տարաձայնություններին, իշխանական խմբակցությունը հասնելու է նրան, որ կոնվենցիան ամեն գնով վավերացվի, քանի որ գոյություն ունի հստակ քաղաքական որոշում, որքան էլ որ հանրության գերակշիռ մեծամասնությունը կոնվենցիայի վերաբերյալ ունի խիստ բացասական վերաբերմունք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը