Էս ինչ անելանելի վիճակի մեջ է ընկել մեր Քաջ Նազարը
Տիկնայք և Պարոնայք։
Էս ինչ անելանելի վիճակի մեջ է ընկել մեր Քաջ Նազարը, որ սկսել է իրեն սովոր ոճով էժանագին բանսարկություն անել, միայն թե Ռոբերտ Քոչարյանին պահի անազատության մեջ։
«Զարմանալիորեն» ու «պատահաբար» հենց այն ժամանակ, երբ Վերաքննիչ դատարանի դատավորը, հաջորդ օրը պետք է հրապարակի Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու բողոքի վերաբերյալ որոշումը, «բոլորովին պատահաբար», «թփերի միջից» ի հայտ է գալիս «ոստիկանական գաղտնի տեսախցիկով», ամռանը նկարահանած մի տեսանյութ, մոտ երեք ռակուրսից (կարծես՝ ստուդիայի նկարահանում լինի), որտեղ ամառային վերնաշապիկով անհայտ մարդիկ (անորակ դերասաններ), շոգից կրծքները բացած՝ դեկտեմբեր ամսին ))))), ինչ-որ զրույց են անում, անհասկանալի է, թե ինչի մասին, և ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ անհասկանալի է, թե ինչ կապ ունի այդ ամենը Ռոբերտ Քոչարյանի և սահմանադրական կարգի տապալման ապօրինի, բայց միակ մեղադրանքի հետ։ Ենթադրենք, թե այդ մարդուն խփել է քաղաքացիականը կամ ոստիկանը, դրանից ինչ՝ Ռոբերտ Քոչարյանին և դատարանում գտնվող գործին։
Սրան էլ գումարած բեմի ռեկվիզիտը՝ «կալաշնիկով» ինքնաձիգը, որը հենած է պատին։
Տիկնայք և Պարոնայք, Ձեզանից ո՞ր մեկը, ունենալով ապօրինի ինքնաձիգ, այն նման կերպով ի ցույց կդնի անծանոթ մարդուն )))))))
Մեր Քաջ Նազարը, արդեն նմանատիպ էժան բեմականացումներով է փորձում «կերակրել» իր լսարանին։ Մի՞թե կան այսօր Հայաստանում այնքան հիմար մարդիկ, ովքեր կհավատան նման անտրամաբանական ֆարսին, միայն այն բանի համար, որ դա իրենց կարող է դուր գալ։
Եթե կան, ապա բոլորիդ հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանի գործը՝ սահմանադրական կարգի տապալման մասին գործ է, և սպանությունների ու բռնությունների հետ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈւՆԻ։
Ուղղակի Նիկոլ Փաշինյանը, իր սովորության համաձայն, որոշել է «լապշա կախել» իր լսարանի ականջներին, որպեսզի բացասական տրամադրվածություն ստեղծի հանրության մոտ Ռոբերտ Քոչարյանի մասին։
ԻՆՉՈ՞ւ։
Այս հարցին արդեն պատասխանեք ինքներդ, քանզի արդարադատությունն այսօր արդեն ստրկացած է Քաջ Նազարի բանսարկության առջև, և մենք ապրում ենք Քաջ Նազարի քմահաճույքով շարժվող անիրավ երկրում։
P.S. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, դա ԱԱԾ համակարգ չէ, աջակից կարող է կոչվել յուրաքանչյուր ոք, ով աջակցում է ՀՀ երկրորդ Նախագահին՝ անկախ սեռից, տարիքից, ազգությունից, սոցիալական վիճակից, անցյալից կամ ապրած կյանքից և ոչ ոք, ոչ մեկ չի կարող ստիպել կամ արգելել աջակցել Ռոբերտ Քոչարյանին։ Այդ աջակիցներից յուրաքանչյուրը ապրում է իր համար նախընտրած կյանքով, որը կարող է մեզ դուր գալ կամ չգալ, և դա բոլորովին կապ չունի Արցախի Հերոս Ռոբերտ Քոչարյանի անձի հետ։
Էս ինչ անելանելի վիճակի մեջ է ընկել մեր Քաջ Նազարը
Տիկնայք և Պարոնայք։
Էս ինչ անելանելի վիճակի մեջ է ընկել մեր Քաջ Նազարը, որ սկսել է իրեն սովոր ոճով էժանագին բանսարկություն անել, միայն թե Ռոբերտ Քոչարյանին պահի անազատության մեջ։
«Զարմանալիորեն» ու «պատահաբար» հենց այն ժամանակ, երբ Վերաքննիչ դատարանի դատավորը, հաջորդ օրը պետք է հրապարակի Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու բողոքի վերաբերյալ որոշումը, «բոլորովին պատահաբար», «թփերի միջից» ի հայտ է գալիս «ոստիկանական գաղտնի տեսախցիկով», ամռանը նկարահանած մի տեսանյութ, մոտ երեք ռակուրսից (կարծես՝ ստուդիայի նկարահանում լինի), որտեղ ամառային վերնաշապիկով անհայտ մարդիկ (անորակ դերասաններ), շոգից կրծքները բացած՝ դեկտեմբեր ամսին ))))), ինչ-որ զրույց են անում, անհասկանալի է, թե ինչի մասին, և ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ անհասկանալի է, թե ինչ կապ ունի այդ ամենը Ռոբերտ Քոչարյանի և սահմանադրական կարգի տապալման ապօրինի, բայց միակ մեղադրանքի հետ։
Ենթադրենք, թե այդ մարդուն խփել է քաղաքացիականը կամ ոստիկանը, դրանից ինչ՝ Ռոբերտ Քոչարյանին և դատարանում գտնվող գործին։
Սրան էլ գումարած բեմի ռեկվիզիտը՝ «կալաշնիկով» ինքնաձիգը, որը հենած է պատին։
Տիկնայք և Պարոնայք, Ձեզանից ո՞ր մեկը, ունենալով ապօրինի ինքնաձիգ, այն նման կերպով ի ցույց կդնի անծանոթ մարդուն )))))))
Մեր Քաջ Նազարը, արդեն նմանատիպ էժան բեմականացումներով է փորձում «կերակրել» իր լսարանին։
Մի՞թե կան այսօր Հայաստանում այնքան հիմար մարդիկ, ովքեր կհավատան նման անտրամաբանական ֆարսին, միայն այն բանի համար, որ դա իրենց կարող է դուր գալ։
Եթե կան, ապա բոլորիդ հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանի գործը՝ սահմանադրական կարգի տապալման մասին գործ է, և սպանությունների ու բռնությունների հետ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈւՆԻ։
Ուղղակի Նիկոլ Փաշինյանը, իր սովորության համաձայն, որոշել է «լապշա կախել» իր լսարանի ականջներին, որպեսզի բացասական տրամադրվածություն ստեղծի հանրության մոտ Ռոբերտ Քոչարյանի մասին։
ԻՆՉՈ՞ւ։
Այս հարցին արդեն պատասխանեք ինքներդ, քանզի արդարադատությունն այսօր արդեն ստրկացած է Քաջ Նազարի բանսարկության առջև, և մենք ապրում ենք Քաջ Նազարի քմահաճույքով շարժվող անիրավ երկրում։
P.S. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, դա ԱԱԾ համակարգ չէ, աջակից կարող է կոչվել յուրաքանչյուր ոք, ով աջակցում է ՀՀ երկրորդ Նախագահին՝ անկախ սեռից, տարիքից, ազգությունից, սոցիալական վիճակից, անցյալից կամ ապրած կյանքից և ոչ ոք, ոչ մեկ չի կարող ստիպել կամ արգելել աջակցել Ռոբերտ Քոչարյանին։ Այդ աջակիցներից յուրաքանչյուրը ապրում է իր համար նախընտրած կյանքով, որը կարող է մեզ դուր գալ կամ չգալ, և դա բոլորովին կապ չունի Արցախի Հերոս Ռոբերտ Քոչարյանի անձի հետ։
Միհրդաթ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից